ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Փարիզում մեկնարկած ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում քննարկվել և հավանության է արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտ՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ:

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում նե, որ հայտերը պատրաստվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ և պատվերով՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների կողմից՝ համապատասխան գիտնականների ներգրավմամբ:

Նստաշրջանն ընթանում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 6-16-ը: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ դեսպան Արամ Հակոբյանը: ԿԳՄՍ նախարարությունից նստաշրջանին մասնակցում է Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը՝ որպես 1972 թ․ կոնվենցիայի համակարգող։

Նշենք, որ «Երևանի ուրարտական ժառանգությունը» և ՀՀ Կոտայքի մարզի «Գառնի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանի կողմից գրանցվող 6-րդ և 7-րդ հայտերն են: Առաջին 4-ը գրանցվել են 1995 թվականին. դրանք են՝ Դվին քաղաքի հնավայրը, Երերույքի տաճարը և հնավայրը, Նորավանքը և Ամաղու գետի վերին հովիտը, Տաթևի վանքը, Տաթևի անապատը և Որոտան գետի հովտի հարակից տարածքները, 5-րդը՝ 2024 թվականին՝ Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը Ցանկերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում Հայաստանից գրանցված են Սանահինի և Հաղպատի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիները և Զվարթնոց հնավայրը, Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում հուշարձանի գրանցումը պարտադիր և նախնական պայման է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձաններ գրանցելու համար: Այս ուղղությամբ աշխատանքը շարունակական է։