Սամվել Կարապետյանը դատի է տվել իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ կրկին պահանջելով հերքում և 6 մլն դրամ

Լուրեր

24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանը շարունակում է դատական հայցերը ներկայացնել իշխող ուժի ներկայացուցիչների և նրանց աջակիցների դեմ։ Միլիարդատերն այս անգամ հայց է ներկայացրել իշխանական բլոգեր, լրագրող Ռոման Բաղդասարյանի դեմ, կրկին պահանջելով հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում։

Ըստ ներկայացված հայցի, Սամվել Կարապետյանը դատարանին խնդրում է զրպարտության մասով, Ռոման Բաղդասարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հունիսի 18-ին ֆեյսբուքյան իր երկու էջերում արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալները։ Այս տեքստում Բաղդասարյանը պետք է գրի. «Հրապարակային հայտնում եմ, որ այդ տեղեկություններն ամբողջությամբ եղել են զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար ներողություն եմ խնդրում»։

Ըստ ամենայնի, հայցի համար հիմք էլ հանդիսացել գործարարի մասին բլոգերի հետևյալ գրառումը։ Factor TV-ն ներկայացնում է առանց խմբագրման. «Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր մարդ Տաշիր Սամոյի մասին
Մենք հավաքել ենք ամենակարևորը, ինչի մասին խոսում են մարդիկ սոցցանցերում և մասնագիտական շրջանակներում։
Մեկ տարում միայն էլեկտրաէներգիայի հաշվին վաստակում է մոտ 115-120 միլիոն դոլար։ Դրան գումարած՝ շինարարական ընկերությունները, ռեստորանային բիզնեսը և ևս մոտ տաս ոլորտ, որտեղ հոսում են ժողովրդի գրպանից հանված ահռելի գումարներ։

Բյուջեն թալանվում է. աշխատակիցներին միտումնավոր ձևակերպում է նվազագույն աշխատավարձով, իսկ գումարի մի մասը տալիս ծրարով՝ պակաս հարկեր վճարելու համար։

Դպրոցների և այլ շինությունների շինարարության ժամանակ զանգվածային յուրացումներ է իրականացնում։ Աբսուրդն այն աստիճանի է հասել, որ նույնիսկ վարչապետն է բացահայտել, թե ինչպես են Տաշիր Սամոյի մարդիկ մարզադահլիճների լոգարանները գողանում։

Կրկեսի շենքը գրեթե 15 տարի չի շահագործվում։ Անվերջ վերանորոգումների անվան տակ այնտեղ փողերի լվացում է իրականացվում։

Կառավարությունը պարտավոր է պատասխանատվության ենթարկել նրան, բայց Փաշինյանի շրջապատում կան պաշտոնյաներ, որոնք դիտավորյալ չեն կիրառում պատժամիջոցներ ու աչք են փակում կատարվողի վրա։

Եթե շենքը չի շահագործվում, պետք է քանդել այն և հողատարածքը վերադարձնել պետությանը, որովհետև հողը նրան չի պատկանում։

Արդեն չորրորդ տարին նրա ընտանիքը դաժանաբար կոտորում է ուկրաինահայերին։ Ռուսական և ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով՝ Տաշիր Սամոյի եղբորորդին, հորեղբոր գումարներով, հովանավորում է մոտ 2000 վարձկան հայերի։ Նրանցից 450-ը Ղարաբաղի բնակիչներ են։

Ղարաբաղցիների հավաքագրմամբ զբաղվում են Ա. Սարուխանյանը (գլխավորն է), Վագիֆը (Սամվել Բաբայանի չորրորդ գումարտակի մարդը) և Մ. Սահակյանը։

Մի քանի օր առաջ ութ ղարաբաղցի կրկին մեկնել է Եկատերինբուրգ և հրահանգներ ստանալուց հետո կմեկնի ճակատ։
Ոչ մի դրամ չի ծախսում էլեկտրասյուների և տրանսֆորմատորների վերանորոգման վրա։ Բոլոր հաշվետվությունները կեղծ են՝ հանրությանը մոլորեցնելու համար։

Չի վճարում փոխհատուցում այն քաղաքացիներին, որոնք օրերով առանց լույսի են մնում։ Կառավարությունը պարտավոր է հորդորել ժողովրդին գրավոր բողոքներ ներկայացնել և բոլորին հատուցել՝ տոկոսներով և տույժերով՝ հենց Տաշիր Սամոյի գրպանից։

Էջմիածնից մահապարտ է ուղարկել Մոսկվա, ով պայթեցրել է Արբատի գումարտակի հրամանատարին։ Մահապարտը ուներ քաղցկեղ և համաձայնել է պայթեցնել իրեն՝ խաղամոլ որդու պարտքերը մարելու դիմաց։ Վեճը կապված էր Դոնբասի բիզնեսի բաժանման հետ։

Ռուսաստանում սպանել և առևանգել է ավելի քան 15 առևտրի կենտրոնների և ընկերությունների ղեկավարների՝ նրանց ունեցվածքը ռուս գործընկերների հետ կիսելու համար։

Պաշտպանում է Ռուսաստանի շահերը և թքած ունի Հայաստանի վրա։

Վճարել է 30 մլն դոլար Գարեգինին, որպեսզի Քրիստոսի սրբապատկերի կողքին կախեն իր և կնոջ պատկերը։

Տարվա մեջ մեկ անգամ զոհաբերում է «հոտած» մեկ միլիոն դոլար, այն դեպքում երբ բյուջեն թալանում է հարյուրավոր միլիոններով։ Սա օգնություն չէ ժողովրդին, այլ թալան։ Հայաստանի ժողովուրդը նվերների կարիք չունի։ Ուղղակի վերադարձրու այն ամենը, ինչ գողացել ես, իսկ նվերներ տուր Կրեմլի բեմին կանգնած ռուս պոռնիկներին։

Շատերը, աշխատելով ՀԷՑ-ում, ապօրինի կերպով զրկվում են աշխատանքից, իսկ դատարանները միշտ կանգնում են Տաշիր Սամոյի կողմը։

Մենք կոչ ենք անում կառավարությանը պահանջել հրապարակել դատական գործերի ամբողջական հաշվետվությունը և վերանայել այդ գործերը։ Թող բոլորին պատճառած վնասը փոխհատուցվի հենց Տաշիր Սամոյի գրպանից։

Մշտապես խառնվում է ՀՀ ԱԳՆ գործունեությանը և այնտեղ նշանակել է «սեփական» մարդկանց։

Սրանք այն մարդիկ են, ովքեր նրան տրամադրում են տարբեր երկրներում ապրող գործարարների ցուցակներ, որպեսզի նրանց շանտաժի ենթարկի։

Բակո Սահակյանի հետ փողեր է լվացել Ղարաբաղում՝ շարքային քաղաքացիների անունից։

Հիվանդագին աստղամոլ է դարձել և իրեն Հայաստանի թագավոր է պատկերացնում՝ մոռանալով, որ ընդամենը արյունոտ ձեռքերով հանցագործ է, որի հարստությունը կառուցվել է անմեղ մարդկանց արյան վրա։

Տաշիր Սամոն պետք է վերադարձնի այն ամենը, ինչ գողացել է Հայաստանի ժողովրդից։ Սա Պետություն է, իսկ մոնոպոլիստները չպետք է ղեկավարեն ժողովրդին։

Եվ վերջում… մի սպասեք որևէ լավ բան այն մարդուց, ով ունի 1 միլիարդ 600 միլիոն դոլար, բայց կյանքի ընթացքում անգամ մեկ անգամ չի վարձել ուսուցիչ, որպեսզի կարողանա գրագետ խոսել գրական հայերենով։

Ահա և ողջ ճշմարտությունը հայ ժողովրդի, հայ լեզվի և պատմության հանդեպ ունեցած նրա «սիրո» մասին»։

Սամվել Կարապետյանի հայցի մեջ շեշտել է՝ «Facebook» սոցիալական կայքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Ռոման Բաղդասարյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման նույն տեքստը, որը պահանջվում է տեղադրել սոցկայքի՝ Բաղդասարյանին պատկանող էջերում:

Ռոզա Վարդանյան