Սամվել Կարապետյանը դատի է տվել Նազելի Բաղդասարյանին, Տարոն Չախոյանին և Հարություն Մկրտչյանին․ պահանջում է 9 մլն դրամ և հերքում

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գործարար Սամվել Կարապետյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին և քաղաքագետ Հարություն Մկրտչյանին։ Կալանքի տակ գտնվող գործարարը պահանջում է հրապարակային հերքել զրպարտություն և վիրավորանք համարվող տվյալները, ինչպես նաև՝ վճարել 9 մլն դրամ փոխհատուցում։

Մասնավորապես, Կարապետյանի կողմից Նազելի Բաղդասարյանի հունիսի 16-ի և 24-ի գրառումներն են «զրպարտություն» և «վիրավորանք» որակվել․

«Ինքնակոչ սրբադասվածը (որի պատկերը Մայր Աթոռի գանձարանում է) հյուսիսից ստացած դասական «մետոդիչկայով» որոշել է հայաստանյան ներքին օրակարգերին խառնվել, թե բա՝ «մենք մեր ձևով ենք միջամտելու»։ Չեմ հասկանում՝ հովհարային անջատու՞մ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ։ Ամեն դեպքում՝ հողանցում արեք, ոտքերը գետնից կտրվել են։ Հայաստանը ծայրագավառ դարձնելու սրանց փորձերն ապարդյուն են։

Հ.Գ. Հայաստանի պետականության դեմ մարտնչող տաշիրիսամոների, արաբրահամյանների և պիպոյահպատակ արբանյակներն ակտիվացել են։ Ինքնալուստրացիա մինչև վերջ։ Խայտառակվե՛ք, կանգ մի առեք»։

Գործարարը հայցում նշել է նաև civic.am կայքի «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերտառությամբ հոդվածի կիսումը Բաղդասարյանի կողմից։ Նա դրա համար ևս հերքում է պահանջում՝ մատնանշելով այդ հրապարակման գլխավոր նկարում իր լուսանկարի առկայությունը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի միանգամից 5 գրառման մասով է գործարարը հայց ներկայացրել։ Մասնավորապես, «Սրբապիղծ «սրբազանների» ու նրանց պաշտպանների համար միշտ էլ փողն է եղել շարժառիթ ու սրբություն»,«… պետք է իմանա, որ պետությունն ու քաղաքացիներն էլ թքած ունեն իր վրա», «Սա Հայաստանն է, որտեղ պետության ու պետականության դեմ կռիվ տվողները, պետության զորությունը կզգան մռութներին», «Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում», «Մի անգամ միջնորդեց, համը բերանն է մնացել», «Հայաստանը կոշկակարի բուտկա չէ, որ ով պատահի նկարը կպցնի պատերին: Ոչ էլ Կալուգայի Նիժնի Տապռ գեղն է …» գրառումները, ըստ Կարապետյանի, զրպարտություն և վիրավորանք են պարունակում։

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ հայց ներկայացնելու համար հիմք է հանդիսացել վերջինիս հարցազրույցներն ու ֆեյսբուքյան գրառումները երկու տարբեր օրերի ընթացքում։ Սամվել Կարապետյանը դատարանից պահանջում է Մկրտչյանին պարտավորեցնել դատարանի կողմից սահմանված ձևով հրապարակայնորեն ներողություն խնդրել Կարապետյանից զրպարտության մասով, ինչպես նաև հրապարակայնորեն հերքել 19.06.2025 թվականին արված հարցազրույցներում և 27.06.2025 թվականներին Հարություն Մկրտչյանին պատկանող «facebook.com» սոցիալական կայքի պաշտոնական էջում արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալները․

«Սամվել Կարապետյանն իր 17.06.2025 թվականի հայտարարությամբ փորձել է ոչ թե պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին, այլ այդ պատրվակով նախատեսել է ՀՀ-ում զբաղվել քաղաքականությամբ՝ այլ ուժերի կառավարմամբ և գործակալական նպատակով՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության»,- գրել էր քաղաքագետը։

Հայցի մեջ ներառվել է նաև «նախկինում կատարված չակերտավոր բարեգործություններ» եզրույթը, որը, Կարապետյանի պնդմամբ, զրպարտչական է, սուտ և անհիմն։

Ինչպես Մկրտչյանից, այնպես էլ Նազելի Բաղդասարյանից և Տարոն Չախոյանից Սամվել Կարապետյանը պահանջում է «Ֆեյսբուք» սոցիալական կայքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել նրանց, վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով։ Բացի այդ, որպես բարոյական վնասի փոխհատուցում, գործարարը յուրաքանչյուրից պահանջում է 9 մլն դրամ։

Հիշեցնենք, ավելի վաղ Սամվել Կարապետյանը նմանատիպ հայցադիմումներ է ներկայացրել նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Արսեն Թորոսյանի դեմ։

Ռոզա Վարդանյան