«Մենք շատ անհեթեթություններ ենք լսում Պուտինից». Թրամփը հայտարարել է ՌԴ-ի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին

Լուրեր

10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և քննարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հարցը, գրում է Current time-ը։

«Սա պատերազմ է, որը չպետք է տեղի ունենար։ Շատ մարդիկ են մահանում, և այն պետք է դադարեցվի։ Մենք շատ անհեթեթություններ ենք լսում Պուտինից, եթե ուզում եք իմանալ ճշմարտությունը։ Նա միշտ քաղաքավարի է, բայց արդյունքում դա անիմաստ է դառնում»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ «լուրջ» դիտարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը, որը մշակվել է մի խումբ սենատորների, այդ թվում՝ հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմի կողմից։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ որոշումը կախված կլինի իրենից՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը հայտարարել է, որ Կոնգրեսը հուլիսի 9-ին կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծը։

«Սա շատ կարևոր օրինագիծ է, որը Պուտինի համար կդառնա ուժեղ ազդանշան, որ խոսելն ու սպանելը պարտվողական ռազմավարություն է։ Ամերիկացի ժողովուրդը սահմանափակ ժամանակով կհանդուրժի, երբ նրան ստում է բռնապետ-մարդասպանը։ Սենատոր Գրեհեմի օրինագիծը խելացի քայլ է Պուտինի նկատմամբ ճնշում գործադրելու համար՝ Ուկրաինայում հրադադարի համաձայնության գալու նպատակով»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Թրամփը նաև հիշեցրել է, որ հաստատել է Ուկրաինային զենքի նոր մատակարարումները, քանի որ, իր խոսքով, «Պուտինը մարդկանց հանդեպ ճիշտ չի վարվում»։

Այս հայտարարությունը հնչում է Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից իրականացվող զանգվածային հարձակումների ֆոնին։ Պենտագոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինային լրացուցիչ պաշտպանական զենք կուղարկի, որպեսզի «ուկրաինացիները կարողանան պաշտպանվել», մինչ ԱՄՆ-ն աշխատում է «երկարատև խաղաղություն հաստատելու և սպանությունները դադարեցնելու ուղղությամբ»։

Axios-ն էլ, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին, գրում է, որ Թրամփը խոստացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անհապաղ Կիևին ուղարկել 10 հրթիռ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի