Թրամփն Ուկրաինային զենքի նոր մատակարարումներ է խոստացել

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը զենքի նոր խմբաքանակ կուղարկի Ուկրաինային։ Դեռևս անցյալ շաբաթ Պենտագոնը հայտարարել էր, որ դադարեցնում է Ուկրաինային մատակարարումները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք պատրաստվում ենք նրանց որոշակի զենք ուղարկել։ Անհրաժեշտ է, որ նրանք կարողանան պաշտպանվել։ Նրանք հիմա շատ ուժեղ հարվածներ են ստանում։ Ստիպված ենք զենք ուղարկել, հիմնականում պաշտպանական բնույթի զենք։ Բայց նրանք շատ, շատ ուժեղ հարվածներ են ստանում։ Այս խառնաշփոթի մեջ այնքան շատ մարդիկ են մահանում»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

Նա ավելի մանրամասն չի խոսել ենթադրյալ նոր մատակարարումների մասին։

Անցյալ շաբաթ ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր Ուկրաինային զենքի մատակարարումների դադարեցման մասին՝ պատճառաբանելով մտավախություններով, որ Պենտագոնի պաշարները չափազանց շատ են կրճատվել: Արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինային որոշ տեսակի զենիթային հրթիռների և այլ ճշգրիտ կառավարվող զինամթերքի մատակարարումը։

ԱՄՆ-ը կարող է վերսկսել զենքի մատակարարումներն Ուկրաինային Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի միջև այս և հաջորդ շաբաթ սպասվող մի քանի հանդիպումներից հետո։ Այս մասին էլ հաղորդում է Politico-ն՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Politico-ի՝ Վաշինգտոնի և Կիևի միջև բանակցություններին ծանոթ աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ը տեղեկացրել է Ուկրաինային, որ շուտով կվերսկսի ինժեներական սարքավորումների և «որոշ զրահապատ մեքենաների» մատակարարումները, սակայն հստակ ամսաթիվ չի նշել։ Լրատվամիջոցը հաղորդում է, որ Քելլոգը և Ումերովը կարող են հանդիպել այս շաբաթ Հռոմում՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համաժողովի ընթացքում, իսկ հետո ևս երկու անգամ՝ այս և հաջորդ շաբաթ՝ Կիևում։

Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային նոր զենքի մատակարարման խոստումից հետո, Պենտագոնը հայտարարել է, որ այն արդեն ուղարկում է։

«Նախագահ Թրամփի հրահանգով Պաշտպանության նախարարությունը լրացուցիչ պաշտպանական զենք է ուղարկում Ուկրաինային՝ ուկրաինացիներին օգնելու պաշտպանվել, մինչ մենք աշխատում ենք հաստատուն խաղաղության հասնելու ուղղությամբ»,- ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը։

Նա չի մանրամասնել, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը։ Ըստ Փարնելի՝ ԱՄՆ ռազմական օգնության վերանայումն ամբողջ աշխարհում շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի