Չվճարող ուղևորները 1-2 շաբաթից կտուգանվեն, հսկիչներ կավելացվեն․ Լևոն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-ն, ՔՊ խմբակցության պատգամավորների կողմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց տրանսպորտի ուղեվարձը չվճարելու համար տուգանք նախատեսող օրինագիծը: Ըստ օրենքի՝ քաղաքացիները 15 հազար դրամով կտուգանվեն, եթե հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարեն ուղեվարձը կամ օգտագործեն մեկ այլ քաղաքացու տոմս։ Իսկ եթե ունեն տոմս, սակայն մեկ րոպեի ընթացքում այն չեն մոտեցրել վճարման սարքին, կտուգանվեն 3 հազար դրամով։ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը Factor TV-ի տաղավարում ասաց, որ օրենքը կկիրարկվի մեկ կամ երկու շաբաթից։

«Մեզ համար սա, նախևառաջ, ոչ թե վարչական իրավախախտումներով հավելյալ գումար հավաքելու գործիք է, այլ տրանսպորտի ուղեվարձի հավաքագրումը կանոնակարգելու»,- ասաց Հովհաննիսյանը։

Ո՞վ և ինչպե՞ս է տուգանելու քաղաքացիներին․ փոխքաղաքապետը միայն ասաց, որ հսկիչներ կլինեն, որոնք, սակայն, միաժամանակ բոլոր ավտոբուսներում չեն կարող հերթապահել։

«Ավելի լիարժեք և համապարփակ Երևանի քաղաքապետարանը գալիք շաբաթների ընթացքում հայտարարություն կտարածի։ Տեղեկատվական մի քանի արշավներ կանենք։ Օրենքի կիրառումից մեկ ամիս հետո էականորեն այլ պատկեր ենք ունենալու, քանի որ քաղաքացիների մոտ սովորույթ կձևավորվի, որ Երևանի հասարակական տրանսպորտի համար պետք է վճարեն և չեն կարող անվճար երթևեկել»,- նշեց Հովհաննիսյանը։

Փոխքաղաքապետն անդրադարձավ նաև տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը, թերհավաքագրումներին, նոր շարժակազմերի ձեռքբերմանը և Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի մասնակցությամբ միջադեպին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան