«Sputnik»-ի՝ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող աշխատակիցներն ազատ են արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ. ռուս հյուպատոսը հանդիպել է կալանավորված 2 աշխատակցին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի դատարանը չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակել «Sputnik Ադրբեջան»-ի հինգ աշխատակցի, որոնք ձերբակալվել էին երկու օր առաջ, հաղորդում է «Sputnik Ближнее зарубежье»-ն։

««Sputnik Ադրբեջան»-ի բոլոր հինգ աշխատակիցները, որոնք հանրապետության քաղաքացիություն ունեն, քաղաքից չհեռանալու ստորագրության դիմաց ազատ են արձակվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Sputnik Ադրբեջան» գործակալության գործունեության համար պայմաններ չկան, հայտարարել է «Россия сегодня» մեդիա խմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։ Նա նշել է, որ գործակալության աշխատակիցների կալանավորումները «հիմք չունեն», նրանց ներկայացվել են «անհիմն մեղադրանքներ», նրանք կալանավորվել են «հորինված պատրվակով»։

Ադրբեջանում ուժայինները «Sputnik»-ի խմբագրությունում գործողություն էին իրականացրել Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին, որը տեղի էր ունեցել Եկատերինբուրգում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններից հետո։

Հիշեցնենք՝ Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել էր «Sputnik Ադրբեջան»-ի աշխատակիցներին։

Ադրբեջանում Ռուսաստանի հյուպատոսը հանդիպել է «Sputnik Ադրբեջան» գործակալության խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի հետ։ Հաղորդվում է, որ նրանց տրամադրվում է դեղորայք և սնունդ, ստեղծված իրավիճակում նրանք որքան հնարավոր է՝ նորմալ են զգում իրենց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի