Կպատժեմ ՀԷՑ-ի այն ղեկավարին, ով կստիպի աշխատակիցներին գնալ Սամվել Կարապետյանի աջակցության հավաքին․ ՀԷՑ-ի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
Բոլորը

«Քաղաքական գործընթաց է»,- Factor TV-ին տված հարցազրույցում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսպես է գնահատում ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրենքի նախագծի ընդունումը։

«Ապացույցները շատ են՝ սկսած տարօրինակ հոսանքազրկումներից, դժգոհություն գեներացնելու իրենց կարողությունից և պետական լծակների օգտագործումից։ Ոչ միայն ես, այլ նաև հարգված իրավաբաններ ու տնտեսագետներ կարծում են, որ իրավական գործընթաց իրականում գոյություն չունի»,- ասել է Ղազինյանը։

Անդրադառնալով հոսանքազրկումների խնդրին՝ Դավիթ Ղազինյանը նշել է․ «Երբ մենք ձեռք բերեցինք  ՀԷՑ-ը, այն փաստացի սնանկացման եզրին էր։ Այսօր կարելի՞ էր անել այնպես, որ ընդհանրապես հոսանքազրկումներ չլինեին. իհարկե՝ ոչ։ Այն աշխատանքը, որ կատարվել է, արվել է գոնե այս մակարդակին հասնելու համար։ Մենք ցանկանում ենք արդյունքները տեսնել միանգամից, բայց դա հնարավոր չէ»։

Ղազինյանը նաև անդրադարձել է իշխանության կողմից հրապարակված տեղեկություններին, ըստ որոնց՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին պարտադրում են մասնակցել ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին։ Նրա խոսքով՝ նման պարտադրանք չկա, և աշխատակիցները, ըստ ցանկության, ազատ են իրենց ընտրության հարցում։

«Եթե որևէ մեկը ճնշման է ենթարկվում, կարող է դիմել իրավապահ մարմիններին»,- հավելում է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան