ԱՄՆ-ը որոշ զենքերի մատակարարումը դադարեցրել է ոչ միայն Ուկրաինային, այլև մի շարք այլ երկրների․ CBS News

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

Սպիտակ տունը հաստատել է, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է Ուկրաինային որոշ զինատեսակների մատակարարումները՝ Ռուսաստանի հետ պատերազմի ֆոնին։ Սպիտակ տան խոսնակ Աննա Քելլին CBS News-ին տված մեկնաբանությունում ասել է, որ «որոշումը կայացվել է՝ Ամերիկայի շահերն առաջնահերթ համարելու համար՝ Պաշտպանության նախարարության կողմից «այլ երկրներներին մեր երկրի ռազմական աջակցության և օգնության վերանայումից հետո»։

ԱՄՆ մի պաշտոնյա CBS News-ին ասել է, որ քայլը պայմանավորված է ԱՄՆ ռազմական պաշարների չափազանց ցածր լինելու մասին մտահոգություններով։

Պենտագոնի քաղաքականության գծով փոխնախարար Էլբրիջ Քոլբին երեքշաբթի երեկոյան առանձին հայտարարության մեջ, ի պատասխան այս քայլի, ասել է, որ «Պաշտպանության նախարարությունը շարունակում է բնակիչներին տրամադրել Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու հուսալի տարբերակներ՝ համաձայն իր նպատակի՝ այս ողբերգական պատերազմը վերջ դնելու։ Միևնույն ժամանակ, նախարարությունն ուշադիր ուսումնասիրում և հարմարեցնում է այս նպատակին հասնելու իր մոտեցումը՝ միաժամանակ պահպանելով ԱՄՆ զինված ուժերի պատրաստակամությունը՝ բավարարելու վարչակազմի պաշտպանական առաջնահերթությունները»:

Սպիտակ տան պաշտոնյան էլ հայտարարել է, որ Ուկրաինա մատակարարումների դադարեցումը ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի կողմից զենքի մատակարարումների ավելի լայնածավալ վերանայման մասն է, որը սկսվել է շաբաթներ առաջ նախագահ Թրամփի հանձնարարությամբ։ Պաշտոնյան ասել է, որ վերանայումը կատարվել է՝ համոզվելու համար, որ նախորդ վարչակազմի օրոք Պենտագոնն «առաջնահերթություն է տվել Ամերիկայի կարիքներին»։

Չնայած լրատվամիջոցներում արտահոսել է Ուկրաինայի հետ կապված դադարը՝ Սպիտակ տան պաշտոնյան լրատվամիջոցին  ասել է, որ մի քանի այլ երկրներ նույնպես «վերադասակարգվել են», ինչը նշանակում է, որ նրանք դուրս են մնացել ԱՄՆ-ից զենք և զինամթերք ստանալու առաջնահերթություններից։ Պաշտոնյան չի նշել երկրները կամ չի հայտնել, թե որքան ժամանակ կարող է տևել Ուկրաինա որոշ զենքի մատակարարումների դադարը։

ԱՄՆ-ն Ուկրաինային տասնյակ միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն է տրամադրել 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից ի վեր։ Royal United Services Institute military վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Մալքոլմ Չալմերսը մարտին CBS News-ին ասել էր, որ Ուկրաինայի ռազմական տեխնիկայի մոտ 20%-ը մատակարարվում է ԱՄՆ-ի, 25%-ը՝ Եվրոպայի և մնացած աշխարհի կողմից, իսկ 55%-ն արտադրվում է Ուկրաինայում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցնում է Ուկրաինային որոշ զինատեսակների, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարումները՝ ռազմական ծախսերի և օտարերկրյա պետություններին ամերիկյան աջակցության վերանայումից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի