Մարդը հավաստագիր ունի, բայց հող չունի․ ինչպե՞ս է ձեռք բերելու․ Փաշինյանը՝ Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 13:45
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրին։

«Սահմանվում է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն»,- հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Ըստ այդմ՝ անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի ձեռքբերման համար աջակցությունը տրամադրվում է կամ հիփոթեքային վարկավորմամբ, կամ հետևյալ ընթացակարգով․

  • ձեռք բերվող հողամասի գնահատման նպատակով շահառուն դիմում է գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցող գնահատման կազմակերպություններից որևէ մեկին և ստանում անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը,
  • շահառուն, նախքան գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, դիմում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ՝ ծառայություն), այդ թվում՝ տարածքային կենտրոններ (մինչև համապատասխան ծրագրային ապահովման գործարկումը), ներկայացնելով դիմում, ինչպես նաև՝ անձը հաստատող փաստաթուղթը, հավաստագիրը, գնահատման հաշվետվությունը, բնակելի կառուցապատման հողամասի՝ տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիրը, որի արժեքը չի կարող գերազանցել 4 մլն դրամը և չպետք է գերազանցի հաշվետվությամբ նշված շուկայական արժեքը,
  • ծառայությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում հողամասի առուվաճառքի պայմանագրում նշված վաճառողի բանկային հաշվին է փոխանցում պայմանագրով սահմանված գումարը՝ այդ մասին էլեկտրոնային եղանակով ծանուցելով շահառուին,
  • գործընկեր ֆինանսական կազմակերպությունը, անհատական բնակելի տան կառուցման նպատակով հիփոթեքային վարկ տրամադրելիս հաշվի է առնում նաև հողամասի ձեռքբերման համար շահառուին տրամադրված աջակցությունը, այսինքն՝ կառուցապատման վարկի չափը սահմանվում է առավելագույնը տվյալ ընտանիքին հասանելիք աջակցության և հողամասի ձեռքբերման նպատակով տրամադրված աջակցության տարբերության չափով, ինչպես նաև այս դեպքում կառուցապատման վարկը տրամադրվում է բացառապես պետական աջակցությամբ ձեռք բերված հողամասի վրա կառուցապատում իրականացնելու նպատակով,
  • շահառուն կարող է օգտվել հողամասի ձեռքբերման համար նախատեսված աջակցությունից, եթե իրեն հասանելիք աջակցության չափի և հողամասի արժեքի տարբերությունը պակաս չէ հասանելիք աջակցության չափի 80 տոկոսից
  • հողամասի ձեռքբերման նպատակով աջակցություն ստացած շահառուն չի կարող հրաժարվել անհատական բնակելի տան կառուցման հավաստագրից, այն ենթակա է պարտադիր իրացման
  • եթե սույն կետի 2-րդ ենթակետով ներկայացված դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա ծառայությունը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա ծառայությունը դիմողին առաջարկում է 10-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը, հակառակ դեպքում՝ դիմումը մերժվում է։

 

Մանրամասները՝ տեսանյութում։