Խաչմերուկ, որ Թուրքիան կկոչի «միջանցք»․ Փաշինյան-Էրդողան հանդիպման տողատակերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:32
MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկները՝ ըստ Արման Ծառուկյանի
04.08.2026 | 16:27
ԵՄ-ն միասնական է Սեուտայի ճգնաժամի հարցում․ ՆԳ նախարարների արտահերթ տեսակոնֆերանսն ավարտվել է
04.08.2026 | 16:23
AI-ը լավ բաներ չասաց Կոնջորյանի մասին. ձեր նման լինեինք,«թալանչի» էինք ասելու ձեզ. Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:17
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը հասանելի է դարձել․ ԵԱՀԿ գործող նախագահ
04.08.2026 | 16:14
Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ
Բոլորը

Ստամբուլի Դոլմաբահչեի պալատում Փաշինյան- Էրդողան հանդիպման ավարտին որևէ փաստաթուղթ չստորագրվեց, չկա նաև տեղեկություն առարկայական պայմանավորվածությունների մասին։

Մինչ Թուրքիա մեկնելը Նիկոլ Փաշինյանի թիմակիցները նրա այցը «պատմական» էին որակում, Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից առաջ պոլսահայերի հետ հանդիպմանն այլ շեշտադրում արեց։ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ չափազանցված սպասելիքներ չպետք է ունենալ իր այցից։

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Փաշինյան-Էրդողան հանդիպումը գնահատելու համար «պատմականի» փոխարեն «կարևոր» բառն է օգտագործում: Ըստ նրա՝ Հայաստանը, Թուրքիայի հետ ուղիղ զրուցելով, փորձում է խաղից դուրս չմնալ և այդ երկրից եկող սպառնալիքներին դիմագրավելու հարցում հույսը չդնել այլ երկրի վրա։

«Ռուսաստանը ոչ միայն Թուրքիային զսպող գործոնը չէ, որի հույսով ՀՀ-ն անգամ իր ազգային ռազմավարության մեջ Թուրքիան համարում էր որպես վտանգ։ Նրանք մարտավարական գործընկերներ են և կարող են այնպիսի որոշումներ ընդունել, որոնք չեն բխում մեր երկրի շահերից», – Factor TV-ի հետ զրույցում շեշտեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։

Ստամբուլյան հանդիպմանը, պաշտոնական Երևանի փոխանցմամբ, Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ հարցն այն է՝ ինչ բովանդակությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Փաշինյանի՝ պոլսահայերի հետ հանդիպման ընթացքում «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը կարծիք հայտնեց, թե որքան էլ Հայաստանը մերժի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», մյուս կողմը չի թաքցնում, որ այն իրենց երազանքի՝ Թուրանի ճանապարհն է։
Փաշինյանը պնդեց՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, «Խաղաղության խաչմերուկն» է իրականություն դառնալու, որը կարող է լինել «Միջին միջանցքի» նախագծի մաս:

«Մենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա և իրեն անընդհատ վրաերթի են ենթարկում, վեր է կենում, էլի ավտոյի տակ է ընկնում ու չի հասկանում, ինչի է անընդհատ ավտոյի տակ ընկնում, որովհետև ինքը չգիտի երթևեկության կանոնները, ինքը չգիտի, որ ինքը էդտեղ չի կարող գտնվել, որովհետև էդտեղ գտնվելը 95 և ավելի տոկոս հավանականություն է ստեղծում, որ ինքը մեքենայի տակ կընկնի, ոչ թե դիմացի մեքենան գազան է, այլ ինքը ընկնելու է ավտոյի տակ»,- պոլսահայերի հետ հանդիպմանն ասաց Փաշինյանը։

Քաղաքագետ Արա Պապյանն ասում է՝ Փաշինյանը չի հասկանում, եթե Թուրանի ծրագիրը զարգացավ, Հայաստանը վերացման վտանգի տակ է լինելու, հարցը միայն ճանապարհով գնալ-գալը չէ։
Քաղաքագետ Հակոբ Բադալյանի կարծիքով էլ այս հարցում կարևոր է, թե ինչ ռեժիմով են գործելու ճանապարհները։ Այս համատեքստում փորձագետը հետևյալ հարցն է բարձրացնում, թե այդ դեպքում ինչու է ամեն ինչ կենտրոնացել Սյունիքի շուրջ։

«Այդ կենտրոնացումը Թուրքիայի և Ադրբեջանի ակնկալիքն է, որովհետև նրանց համար խնդրի արժեքը հենց միջանցքային տրամաբանությունն է։ «Զանգեզուրի միջանցք» կլինի, թե «Խաղաղության խաչմերուկ», էականն այն է, թե որն է այն իրագործելու բովանդակությունը»,- նկատեց մեր զրուցակիցը։

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ ճանապարհների ապաշրջափակման հարցը Հայաստանն արդեն մի քանի տարի է՝ փորձում է լուծել եվրոպական դաշտում։ Ըստ նրա՝ այդ դեպքում Բաքուն ստիպված կլինի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նա հիշեցրեց, որ հենց եվրոպական աջակցության շնորհիվ է, որ ֆիքսվել են հետևյալ սկզբունքները․ միջանցք չի լինելու, տարածաշրջանային ապաշրջափակման դեպքում էլ երրորդ երկրի ուժերի վերահսկողություն չի լինելու։

Մինչ Փաշինյան- Էրդողան հանդիպումից հետո հայաստանյան ներքաղաքական դաշտում մտահոգությունները արտատարածքային միջանցքի շուրջ են, Անկարայի պաշտոնական հաղորդագրությունում «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին հիշատակում չկա: Չկա նաև տեղեկություն, թե ինչպես է արձագանքել Էրդողանը Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան