ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Մենք հրճվում ենք ժողովրդի մեծամասնությամբ, բայց պետություն ստեղծում են քաղաքացիական հասարակությամբ. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
Բոլորը

«Ամեն կուսակցություն պետք է միշտ պատրաստ լինի ընտրությունների, իսկ եթե դրանց հատուկ ժամանակ է պետք պատրաստվելու համար, նշանակում է՝ ֆորմայի մեջ չեն: Պատրաստ լինել ընտրություններին՝ նշանակում է մշտական կապի մեջ լինել հասարակության հետ: Եթե այդ կապը պահպանվում է, այլ ոչ թե հաստատվում է ընտրությունից ընտրություն, դրանց համար պետք է նշանակություն չունենա՝ ընտրությունները կանցկացվեն մեկ շաբաթ, մեկ ամիս, թե մեկ տարի հետո»,-Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով քաղաքական որոշ գործիչների և քաղաքագետների այն պնդումներին, թե ոչ բոլոր ուժերն են պատրաստ դեկտեմբերին մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:

Նա խոսում է նաև քաղաքական դաշտում ընդդիմություն ձևավորելու նախապայմանների մասին՝ նկատելով, որ ուժեղ ընդդիմությունը ուժեղացնում է հենց իշխանությանը. «Չի կարելի կտրել ընդդիմության թթվածինը և հետո ասել, թե ինչ արած, ընդդիմություն չունենք: Իշխանության գլխում երկար մնալու համար պետք է ունենալ ոչ քո կողմից ձևավորված ընդդիմություն: Իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ քաղաքացիական հասարակությաւն: Մենք հիմա հրճվում ենք ժողովրդի մեծամասնությամբ, բայց դրանով պետություն չեն ստեղծում, այլ քաղաքացիական հասարակություն ձևավորելով»:

Պարոն Բաբայանի խոսքով՝ եթե վարչապետը մտածում է իր հայացքներն առաջ տանելու մասին, պետք է ընդդիմության հետ համապատասխան դաշտ ստեղծի, իսկ եթե անապատ դարձնի այդ դաշտը, միայն ինքը երևա, որևէ գաղափար չի կարող իրականացվել: «Հնարավոր չէ իրականացնել պայծառ գաղափարներ՝ ոչ պայծառ մեթոդներով: Փաշինյանը պետք է գնա բանական էգոիզմի ճանապարհով»,- ասում է նա: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը կարծիք է հայտնում քաղաքականության մեջ անկեղծության գործոնի վերաբերյալ՝ շեշտելով, որ հաջողության հասնելու համար դրան պետք է գան լրացնելու մի շարք այլ գործոններ ևս:

«Անկեղծությունը բավարար է սիրո մեջ, բայց քաղաքականության մեջ այն կարող է նմանվել հիմարության, եթե մի շարք կարևոր էլեմենտներ բացակայեն, առաջին հերթին՝ պրոֆեսիոնալիզմը»,- նկատում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան