«Ընդդիմությունը ձևավորվելու է ՔՊ-ի միջից, բայց մենք դրան երկար կսպասենք»․ Ավետիք Իշխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
Բոլորը

Խորհրդարանի առաջիկա արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է վերածել վստահության հանրաքվեի:

«Որովհետև մարդիկ ինչպես Երևանի ավագանու ժամանակ էին քվեարկում վարչապետի և ոչ թե «Իմ քայլը» դաշինքի օգտին, այնպես էլ այս ընտրությունների ժամանակ քվեարկելու են վարչապետի օգտին, այսինքն` վստահության հանրաքվե կամ նախագահական ընտրարշավ»,- ասում էքաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Քաղաքացիական պայմանագիրն», ըստ քաղտեխնոլոգի, իհարկե, կվերցնի խորհրդարանի մեծամասնությունը, և հիմնական կռիվը լինելու է հաջորդ տեղերի համար․Երկրորդ տեղի համար կարող են պայքարել ԲՀԿ-ն ու «Լույս» դաշինքը, ի դեպ, եթե «Լույս» դաշինքը հասկանա որն է իր միսիան այս ընտրարշավի ժամանակ, նա երկրորդ տեղը կարող է վերցնել, ԲՀԿ-ին մղելով երրորդ տեղ»։

Չորրորդ տեղի համար պայքարում պարոն Բադալյանը տեսնում է միանգամից երեք ուժի՝ Դաշնակցությանը, «Սասնա ծռերին» և «Հայ ազգային կոնգրեսին»։ Քաղաքական տեխնոլոգը զարմացած է, թե ինչու կուսակցությունները չեն սկսել թաքնված քարոզարշավը, երբ արդեն հայտնի է, որ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերին։

Չպետք է սպասել քարոզարշավի պաշտոնական մեկնարկին»,- նկատում է Արմեն Բադալյանը:

Ըստ նրա, արդեն իսկ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանի երեք քաղաքական ուժերը չեն խախտի պայմանավորվածությունը և նրան անակընկալի չեն բերի, սակայն դրա մեկ տոկոս հավանականությունը պահպանվում է։

Քաղաքականության մեջ միշտ ֆորսմաժորային իրավիճակներ լինում են, դրա համար կարող ենք ասել այդպես ուղղակի զգուշության պահը միշտ մտքում պահած»,- զգուշացնում է պարոն Բադալյանը։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նույնպես հավանական չի համարում վարչապետի հրաժարականին հաջորդող ֆորս մաժորային իրավիճակները։ Ինքը դա բացատրում է նրանով, որ քաղաքական ուժերը կապիտուլացվել են։

Մի մասը զգալով, որ միևնույն է այդ հսկայական ճնշմանը չեն կարող դիմանալ, մի մասի վրա ոչ միայն էդ ճնշումը, այլև հանրային և իշխանական ճնշում էր, ի դեպ, երկուսը միասին, ես չեմ բացառում նաև իրավական ճնշումը քաղաքական ուժերի և առանձին գործիչների վրա»,- ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը։

Ի տարբերություն Արմեն Բադալյանի, Ավետիք Իշխանյանը համոզված է, որ քաղաքական ուժեր Հայաստանում չկան, մինչև հիմա եղել են կամ իշխանական կուսակցություններ, կամ սեփական հարցերը լուծող քաղաքական խմբավորումներ։

Եթե դրանք կուսակցություններ լինեին դասական իմաստով ամեն անգամ ձախողումից հետո կուսակցության ղեկավարը պետք է հրաժարական տար և նոր ղեկավար ընտրվեր։ Իսկ մեզ մոտ բոլոր կուսակցությունները ձախողման են ենթարկվել և ինձ ցույց տվեք մեկ օրինակ, որ կուսակցության ղեկավարը հրաժարական տված լիներ»,- ասում է իրավապաշտպանը։

Առաջիկա խորհրդարանի ընդդիմությանն էլ նա համարում է արհեստական հենց այն պատճառով, որ իրենց տոկոսները նրանք վաստակելու են ոչ թե ժողովրդի քվեով, այլ Սահմանադրության այն դրույթով, որ խորհրդարանում ընդդիմությունը պետք է ունենա 30 տոկոս։

48 տոկոսանոց ընդդիմություն գոնե ունենայինք, իսկ այսօր մենք ունենալու ենք արհեստականորեն 30 տոկոսանոց ընդդիմություն։ Եվ դուք պատկերացրեք, 4 տոկոսը մի կերպ հաղթահարած 2-3 ուժ, արհեստականորեն պետք է ունենան ավելի շատ պատգամավորներ։ Դե հիմա պատկերացրեք, այդպիսի ուժերը, որոնք նվեր են ստացել պատգամավորական մանդատները, ի՞նչ երեսով պետք է հանդես գան որպես ընդդիմություն»,- տարակուսած է պարոն Իշխանյանը։

Իսկական ընդդիմությունը, ըստ իրավապաշտպանի, ձևավորվելու է «Քաղաքացիական պայմանագրի» միջից, սակայն մենք դրան երկար ենք սպասելու։

Մհեր Արշակյան