Ինչո՞ւ է «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորվում պետբյուջեից․ Փաշինյանի մեկնաբանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իմ գործունեության ցանկացած ձև, որ, օրինակ, եկել եմ Ազգային ժողով, հետո գնում եմ Ազգային ժողովից, այդ ամենը ֆինանսավորվում է Հայաստանի պետական բյուջեից՝ վարչապետի գործունեության շրջանակում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Կրթվելը նորաձև է» արշավը վարչապետի աշխատակազմի միջոցներով իրականացնելու մասին հարցին։

Նա նշեց, որ «Կրթվելը նորաձև է» շարժումը համարում է իր՝ որպես վարչապետի, գործունեության չափազանց կարևոր մաս, հակառակ դեպքում շաբաթ, կիրակի օրերը, որոշ աշխատանքային օրերի աշխատանքային ժամեր չէր տրամադրի։

«Դա Հայաստանի քաղաքացիների հետ խոսակցություն է՝ փակ, խորհրդապահական, հանգիստ, դահլիճային պայմաններում։ Վարչապետի գործունեության մի մաս է, և Հայաստանի վարչապետի գործունեությունը չի կարող ֆինանսավորվել այլ աղբյուրից, բացի Հայաստանի պետական բյուջեից։ Այն հանդիպումներին, որոնց ես չեմ մասնակցում, դա պետական բյուջեից չի ֆինանսավորվում»,- ասաց Փաշինյանը։

Հարցին՝ ինչո՞ւ է գաղտնի պահվում, թե որքան գումար է ծախսվել արշավի իրականացման համար, նա ասաց, որ վարչապետի գործունեության, արարողակարգային այլ ծախսերի մեջ է մտնում, որը միշտ էլ գաղտնի է եղել։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան