Հյուսիս-հարավի շինաշխատանքներում այս պահին որևէ խոչընդոտ չկա․ ՏԿԵՆ

Լուրեր

06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
Բոլորը

Այս պահի դրությամբ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարական աշխատանքներն ընթանում են բնական հունով, որևէ խոչընդոտ չկա։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտության պատճառով Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքի հնարավոր խնդիրներին վերաբերող հարցին։

Արդյոք տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պայմաններում տարածքային կառավարման նախարարությունը որևէ ռիսկ տեսնում է շինարարության հետագա ընթացքի վերաբերյալ՝ Հարությունյանը նշեց, որ ռիսկ չեն տեսնում։

«Այս պահին Իրան-Իսրայել հակամարտությունը ոչ մի ազդեցութուն չի ունեցել Հյուսիս- հարավի շինարարության ընթացքի վրա։ Աշխատանքները ինչ տեմպերով ընթանում էին, նույն ձևով շարունակվում են»,- հավելեց ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակը։

Նշենք, որ Հյուսիս-Հարավի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը համատեղ իրականացնում են հայ և իրանցի շինարարները։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի, ինչպես նաև Քաջարան-Ագարակ թունելի կառուցման կապալառուն իրանական «Abad Rahan Pars International Group and Tunnel Sadd Ariana» կոնսորցիումն է, իսկ որակի հսկողությունն իրականացնում է խորվաթական ընկերությունը։

Հավելենք, որ Հյուսիս-հարավ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 214,4 միլիոն դոլար, Քաջարան-Ագարակ հատվածի նոր երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 32 կիլոմետր է։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2027 թվականին: Ծրագիրը ներառում է 5 նոր տրանսպորտային հանգույցների, 6 նոր վերգետնյա անցումների, մոտ 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունելների և 17 նոր կամուրջների կառուցում։

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ին հարձակում է սկսել Իրանի վրա՝ թիրախավորելով միջուկային օբյեկտները, ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքները: Հարվածների հետևանքով զոհվել են բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ և խաղաղ բնակիչներ։ Իրանն էլ ի պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին:

Մանյա Պողոսյան