Ովքեր և ինչ որակով են կառուցում ճանապարհները․ շրջայց Սյունիքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.07.2026 | 15:21
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին
09.07.2026 | 15:10
Մխիթար Հայրապետյանը չի վերանշանակվի պաշտոնում // Փաշինյանն արձակուրդ է մեկնում․ ԼՈՒՐԵՐ
09.07.2026 | 15:00
Դատախազությունը պահանջում է նախկին նախարար Արամ Հարությունյանի տիրապետության տակ գտնվող Դիլիջանի հատուկ պահպանվող տարածքը վերադարձնել պետությանը
09.07.2026 | 14:59
Կրեմլը հայտարարել է, որ Թրամփը զբաղված է եղել և դեռ չի զանգահարել Պուտինին
09.07.2026 | 14:50
Այո, կարծում եմ այդպես. Փաշինյանը` Տիգրանաշենը ՀՀ քարտեզում կարմիրով նշելու և փոխանակելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 14:42
Կյանքից հեռացել է հայտնի երգչուհի Բոնի Թայլերը
09.07.2026 | 14:32
Երկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք
09.07.2026 | 14:22
Էդ պրանկերները թող մի հատ էլ Կտրիճ Ներսիսյանի անունից զանգեն խոսան այդ պաշտոնյաների հետ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 14:13
Քոնոր Մաքգրեգորը նշել է ММА-ի պատմության լավագույն մարտիկներին
09.07.2026 | 14:06
Անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել, պետք է հարցին լուծում տանք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 14:00
Մխիթար Հայրապետյանը չի ցանկացել մնալ ԲՏԱ նախարար. Ալեն Սիմոնյանի հետ կապված քննարկում կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:50
Այո, սպառնում եմ, աշխատանքից կազատվեն, եթե մեր գործողություններին դեմ դուրս գան. Փաշինյանը` Արարատի ցեմենտի աշխատակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:43
ՀԷՑ-ը դատի է տվել 3 լրատվամիջոցի․ ըստ հայցերի՝ ԶԼՄ-ները զրպարտել են ընկերությանը
09.07.2026 | 13:35
Չեմ տեսել, գաղափար չունեմ ինչի մասին եք խոսում. Փաշինյանը` Ծառուկյանին գետնին գցելու կադրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 13:32
Ինչ է կատարվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում․ պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը հրաժարական է տվել
Բոլորը

Հայաստանի հարավային դարպասում՝ Սյունիքում, միջպետական և ռազմավարական նշանակության ճանապարհների կառուցման ու վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Հարժիս համայնք շուտով հնարավոր կլինի հասնել հիմնանորոգված 7, 2  կիլոմետրանոց ճանապարհով, շինաշխատանքները գրեթե ավարտված են։ Պետական բյուջեից 722 մլն դրամ է հատկացվել մրցույթում հաղթած կապալառու «Գրիգորյան Շին» ընկերությանը միջպետական ճանապարհից մինչև գյուղի դպրոց ճանապահը կառուցելու համար։ 

«Գրիգորյան Շին» ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին, ինչպես ընկերության կայքէջից ենք տեղեկանում՝ պետական գնումների ոլորտում հասցրել է մի շարք խոշոր պայմանագրեր կնքել: Ճանապարհի շինաշխատանքները, սակայն, հարթ չեն ընթանում։ Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Արկադի Չերչինյանն ասում է՝ մի հատվածը շինարարները թերություններով են կառուցել։ 

«Որոշակի խնդիրներ են առաջացել գծանշումների հետ, մի փոքր հատված ունենք նաև ճանապարհի որակի հետ կապված։ Շինարարների կողմից թերությունների վերացումից հետո արդեն ավարտական հանձնաժողովը կիրականացնի համապատասխան այց և կատարված աշխատանքի վերաբերյալ կտա իր եզրակացությունը»,- մատնանշեց նա։

Չերչինյանը հավաստիացրեց՝ ճանապարհն ավարտական ակտից հետո կունենա երեք տարվա երաշխիքային ժամկետ։ 

Պետությունը շինարարական ընկերությանը գումար չի վճարում՝ մինչև թերությունները չվերացնեն՝ ասում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ 

Տաթև-Աղվանի 19,5 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգման համար պետբյուջեից 3,3 մլդ դրամի պայմանագիր է կնքվել կապալառու «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ընկերության հետ։ Այս ընկերության հիմնադիրը Արմեն Բադալյանն է՝ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանի կնոջ՝ Զարուհի Բադալյանի զարմիկը: Ընկերությունը 2018-ից հետո էլ պետպատվերների պակաս չի ունեցել և միլիարդների ճանապարհաշինական ծրագրեր է իրականացնում։ 

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ ճանապարհը զգալիորեն կլուծի երթևեկության ծանրաբեռնվածության հարցը, կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը։

«Կարծում եմ՝ մարդատար ավտոմեքենաների համար շատ արդյունավետ է գալ այս ճանապարհով՝ Շինուհայրով, որովհետև հիմնականում բեռնատարներն օգտվում են Լծենի ճանապարհից։ Նախկինում նրանք մեծ խնդիրներ էին առաջացնում ոլորաններին, մինչդեռ հիմա կլինեն լիարժեք գործող երկու ճանապարհներ»,- նշեց Ղուկասյանը։

Մի քանի վարորդներ տեսախցիկի օբյեկտիվից այն կողմ դժգոհում էին, որ ասֆալտը երկար չի դիմանում ճանապարհով անցնող գերբեռնված բեռնատարների պատճառով։

Խուդաթյանի խոսքով՝ այս հարցը լուծելի է, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան, որպեսզի հնարավորինս բացառվի գերբեռնված մեքենաների առկայությունը ճանապարհներին։

Վերիշեն-Խոզնավար ճանապարհի կառուցման աշխտանքները ևս իրականացնում է Ռոբերտ Քոչարյանի խնամուն պատկանող «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ընկերությունը։ 18,3 կիլոմետրանոց այս ճանապարհի համար պետությունը 2 միլիարդ դրամ է հատկացրել։ Այժմ հողային աշխատանքներն են կատարվում։ Կառուցապատողները վստահեցնում են՝ Վերիշենից Խոզնավար հասնելու համար ճանապարհն առնվազն 25 րոպեով կրճատվելու է։

44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ և փակվեց Որոտան համայնքը Գորիսին կապող նախկին ճանապարհը, խիստ արդիական դարձավ այլընտրանքային Որոտան-Խոտ ռազմավարական նշանակության ճանապարհի  կառուցումը։ Այս օրերին այստեղ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ։   Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը շեշտում է՝ ծրագիրը  նախագծային առումով բավականին թանկ է, բայց ամենակարևորը ճանապարհն անվտանգ է լինելու։ Նախատեսում են այս տարի ավարտել ճանապարհի կառուցումը։

«Շինաշխատանքներն առաջ են գնացել որոշակի բարդություններով՝ կապված տեղանքի յուրահատկությունների հետ, ուստի տրվել են նախագծային նոր լուծումներ»,- հավելեց նախարարը։

Հայաստանի ամենահարավում՝ հայ-իրանական սահմանին գտնվող Նռնաձոր գյուղն էլ բոլորովին նոր ճանապարհով կկապվի Մեղրիի հետ։ Այն փուլային տարբերակով է  կառուցվելու։ Այս հատվածում աշխատում է 15 միավոր ծանր տեխնիկա։ Արդեն իսկ իրականացվել է աշխատանքների 25 տոկոսը։ Առայժմ նռնաձորցիները ստիպված են երթևեկել քարուքանդ ճանապարհով, որն անցնում է երկաթգծի կողքով։

Հյուսիս-Հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածում ևս ակտիվ շինաշխատանքներ են․ այս հատվածի և Քաջարան-Ագարակ թունելի կառուցման կապալառուն իրանական, իսկ որակի հսկողությունն իրականացնողը՝ խորվաթական  ընկերություն է։ Քաջարան-Ագարակ հատվածի նոր երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 32 կիլոմետր է։ Ծրագիրը ներառում է 5 տրանսպորտային հանգույցի, 6 վերգետնյա անցման, 2 թունելի և 17 կամրջի կառուցում։ Քաջարան-Ագարակ թունելի շինարարությունը, որը սկսվել էր մոտ 1 տարի առաջ, նախատեսվում է ավարտել 2027 թվականին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան