Լրագրողին հարվածած կարմիր բերետավորն ազատվել է ծառայությունից
ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը գրառմամբ տեղեկացնում է, որ այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։
Factor TV-ն ավելի վաղ հայտնել էր, որ կարմիրբերետավորներից մեկն Քասախում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հարվածել էր ակցիան լուսաբանող 24news-ի լրագրող Մերի Մանուկյանին։