Ձերբակալվել են Արթուր Վանեցյանի անվտանգության 4 աշխատակիցները

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Այսօր Սարալանջ փողոցից քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի անվտանգությունն ապահովող 4 աշխատակիցների։

Factor TV-ի հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ անձինք ձերբակալվել են ապօրինի հրազեն, զենք և զինամթերք կրելու, պահելու կասկածանքով։

Ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այս մասին։ «Փաստորեն, շատ ցավացրեց Վանեցյանը Նիկոլին պաշտպանելով Եկեղեցին: Երկար ժամանակն էր՝ չէին ձերբակալում անվտանգությունն ապահովող տղաներին»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ Վանեցյանի անվտանգության աշխատակիցները նույն պատճառով նախկինում ձերբակալվել են ավելի քան 5 անգամ։ Վերջին անգամ ոստիկանությունը նրանց ձերբակալել էր մարտի 12-ին։ Օրենսդրությամբ նախատեսված պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցները, որոնք օրենքով թույլատրված պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Վանեցյանին, կրկին կասկածվել էին ապօրինի զենք պահելու և կրելու համար։

Ռոզա Վարդանյան