Փոխհատուցումների հարցը կքննարկվի կարկուտի վնասների ամբողջական գնահատումից հետո․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Կարկուտի հետևանքով գրանցված վնասների մեծ մասի գնահատականները պատրաստ են, սակայն աջակցման ծրագրերի վերաբերյալ վերջնական որոշումները կընդունվեն վնասի ամբողջական գնահատումից հետո։ Այս մասին  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Փոխնախարարի փոխանցմամբ՝ այս պահին, ընդհանուր առմամբ, կարկտահարված հողատարածքները կազմում են շուրջ 8740 հեկտար։ Նախարարի տեղակալը նաև նշեց, որ 2023 թվականին գյուղատնտեսական ապահովագրության շրջանակում ֆերմերներին փոխհատուցվել է շուրջ 2,7 միլիարդ դրամ, մինչդեռ հավաքագրված ապահովագրավճարները կազմել են 1,8 միլիարդ, ինչը ստեղծել է անհամաչափություն։

«2025 թվականին եղել են քիչ թվով ապահովագրված հողատարածքներ։ Դա որոշակի առումով պայմանավորված է նրանով, որ ապահովագրական ընկերությունները զսպվածություն են ունեցել այն ռիսկերի հանդեպ, որոնց առերեսվել էին նախորդ տարիներին»,- նշեց Խոջոյանը։

Հիշեցնենք, որ մայիսին կարկտահարություն է տեղի ունեցել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և այլ մարզերում։

Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունից Factor.am-ին հայտնել էին, որ կարկուտի վնասները դեռևս հաշվում են․ գույքագրումից հետո Էկոնոմիկայի նախարարությունում կորոշեն՝ ինչպես աջակցել գյուղացիներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան