Լոս Անջելեսում պարետային ժամ է հայտարարվել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Լոս Անջելեսի (Կալիֆորնիա) քաղաքապետ Քարեն Բասը պարետային ժամ է հայտարարել՝ շարունակվող բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառով, գրում է BBC-ն։

«Ես պարետային ժամ եմ սահմանում Լոս Անջելեսի կենտրոնում՝ վանդալիզմն ու թալանը կանխելու համար։ Եթե դուք չեք ապրում կամ աշխատում Լոս Անջելեսի կենտրոնում, խնդրում ենք խուսափել այդ տարածք այցելելուց։ Իրավապահ մարմինները կձերբակալեն պարետային ժամը խախտողներին։ Մենք նախատեսում ենք պարետային ժամը (ժամը 20:00-ից մինչև ժամը 06:00-ը) ուժի մեջ պահել մի քանի օր»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Լոս Անջելեսում անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալություններ սկսվեցին, իսկ արդեն հունիսի 7-ի երեկոյան 44 մարդ էր կալանավորվել ներգաղթի օրենքները խախտելու մեղադրանքով։ Իրավապահ մարմինների գործողություններին ի պատասխան՝ քաղաքում ցույցեր սկսվեցին, որոնք վերաճեցին անկարգությունների: Ցուցարարները ճանապարհ էին փակել, քարեր ու ճայթռուկներ նետել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցների ուղղությամբ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ցույցերն ընդլայնվել են, Միացյալ Նահանգների այլ քաղաքներ ևս միացել են Լոս Անջելեսում մեկնարկած ցույցերին։

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ Կալիֆորնիա նահանգը դատի կտա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Լոս Անջելեսում բողոքի ցույցերը ճնշելու համար Ազգային գվարդիա տեղակայելու պատճառով։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի