Կարծում եմ՝ Ադրբեջանի կողմից հատուկ գործողություն է․ ՀՀ տարածքից են տարվել այդ երեխաները․ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտել, բայց կարծում եմ, որ սա Ադրբեջանի կողմից հատուկ գործողություն է եղել։ Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի մարզում երկու անչափահաս երեխաների անհետ կորելու դեպքին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ես կարծում եմ, որ դա մոլորվելու արդյունք չէ։ Հայաստանի տարածքից են տարվել, նման դեպքեր էլի են եղել, դա ինձ հիմք է տալիս, որ նման պնդում անեմ։ Եթե սա շարունակվի, ապա խիստ կասկածում եմ, որ բնակչությունը կմնա այնտեղ։ Մարդիկ չեն կարողանա այդ պայմաններում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի սահմանային Տեղ բնակավայրից երկու անչափահասներ ադրբեջանական կողմում են հայտնվել, առավոտյան հաղորդեց Ազգային անվտանգության ծառայությունը: Գերատեսչությունից հայտնում են, թե 18-ը դեռ չլրացած Կարեն Ջհանգիրյանն ու 17-ամյա Անդրեյ Գյագունցը գիշերը ժամը 1:20-ին  մոլորվել են Արավուս գյուղի հարակից հատվածում:

Անչափահաս երեխաների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով առևանգման հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից:
Factor TV-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Արավուսի նախկին համայնքապետ, Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն էլ հայտնել էր, որ գիշերը ժամը 1-ի սահմաններում երկու տղաները ձի են նստել ու գնացել սահմանի մոտ գտնվող իրենց ձիուն բերելու։ «Գնացել ու բռնվել են էլի»,- ասել էր Հովսեփյանը: Վերջինս հայտնել էր, որ տղաներից մեկն իրենց՝ Արավուս գյուղից է, մյուսը՝ Տեղից։ Ավագանու անդամը պատմում է՝ անգամ ծնողները չեն իմացել, որ տղաները գնացել են ձիու հետևից, առավոտյան են տեսել, որ տանը չեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան