Շուտով շատ հետաքրքիր նորություն կլինի. Ալեն Սիմոնյանը` վերջին օրերի զարգացումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 15:07
«Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը Արևելյան գործընկերության 2026-ի քաղաքացիական հասարակության մրցանակ է ստացել
25.11.2026 | 15:02
Սահմանադրությունը փոխելը ՀՀ-ի ներքին օրակարգն է. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 14:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը՝ էսկալացիայի սպառնալիքի պատճառով
25.11.2026 | 14:45
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում․ Բայրամով
25.11.2026 | 14:37
Տեսե՞լ եք Փաշինյանը ինչպես էր 2 տարի առաջ հերքում այսօրվա Փաշինյանին՝ հռչակագիրը տարածքի պահանջ չունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 14:26
Հաքերները կոտրել են ԿՀՎ-ի ու ամերիկյան ևս երկու հատուկ ծառայությունների՝ բաց տվյալների վերլուծության համար օգտագործվող համակարգը․ NYT
25.11.2026 | 14:17
Ֆրանսիացի թենիսիստին 4 տարվա որակազրկում է սպառնում դոպինգ ստուգում անցնելուց հրաժարվելու համար
25.11.2026 | 14:09
Առատ ձյան պատճառով որոշ մեքենաների համար փակ է Ջերմուկի և Սիսիանի խաչմերուկների միջև ճանապարհը
25.11.2026 | 14:00
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզի բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության
25.11.2026 | 13:52
Հայաստանում սպասվում է ձյուն և թաց ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով
25.11.2026 | 13:44
Մբապեն հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է թիմակցին
25.11.2026 | 13:33
Էս Սահմանադրությամբ վաղը ցանկացած ցույց անողի կարող են զրկել քաղաքացիությունից․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 13:24
Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ Ալիև
25.11.2026 | 13:16
Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվեց. դատական երեք ատյանն էլ նրան մեղավոր չի ճանաչել
25.11.2026 | 13:08
«Երևի մտածում են՝ սրանով Քոչարյանը կարող է կալանավայրից զանգի ասի՝ «վեց ձայնը տվե՛ք»․ Լևոն Քոչարյանը՝ Սահմանադրության նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Սահմանադրության մեջ եկեղեցուն առնչվող փոփոխություններ կարող են լինել։

«Ես նման քննարկման չեմ մասնակցել, բայց չեմ բացառում, որ Սահմանադրության մեջ, եթե փոփոխություն լինի, այդ հարցը ևս այլ կերպ է ներկայացված լինելու, որովհետև Հայաստանը խղճի ազատություն դավանող երկիր է։

Կարծում եմ՝ եթե ինչ-որ կրոնական կառույց պետք է ունենա հատուկ կարգավիճակ, նշանակում է՝ պետությունը ևս պետք է դրա մեջ ունենա մասնակցություն, առնվազն՝ այդ կառույցը թափանցիկ դարձնելու համար»,-ասաց Սիմոնյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպես է ՀՀ-ն վճռորոշ ձայն ունենալու կաթողիկոսի ընտրության հարցում՝ ինչպես վարչապետն էր գրել։

Սիմոնյանն անդրադառնալով ներքաղաքական թեմաներին՝ նշեց, որոշ մարդիկ ուզում են սպանություններ տեղի ունենան, և ինքը մտածում է, որ այնուամենայնիվ պետք է իր մեքենան փոխել և զրահապատել.

Հարցին՝ ո՞վ է ուզում նրան սպանել, պատասխանեց. «Օրինակ, վերջերս մի հատ սրիկա դաշնակցական, սրիկա ոչնչություն, որն իրեն իրավունք է վերապահել և հոկտեմբերի 27-ի մասին ասել, որ դա ընդվզում էր, պոռթկում էր։ Ասում էր՝ նման բան է տեղի ունենալու և դա ուրախություն է առաջացնելու։ Հասկանում եմ, որ այն մարդիկ, ովքեր ասում են անվտանգության մասին, զրահապատ մեքենայի մասին, ուզում են, որ ՀՀ-ում քաղաքական սպանություններ տեղի ունենան։ ՀՀ-ում 2018-ից հետո քաղաքական սպանությունների էջը փակված է, իսկ այդ դաշնակցական սրիկան պատասխան է տալու»,-ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան