Սփյուռքում ոմանք ուշացած են համարում, կան նաև տարակուսածներ. Սինանյանը` Փաշինյանի գրառումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սփյուռքում կան տարբեր խմբեր, տարբեր անհատներ, հազարավոր կազմակերպություններ, որոնք տարակուսանք ունեն, կան խմբեր էլ, որոնք սա նորմալ ու ուշացած են համարում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականների վերաբերյալ վերջին գրառումներին:

«Կան և՛ կողմ, և՛ դեմ մարդիկ: Նախ նշեմ, որ եկեղեցին ժողովուրդն է, այն անձիք են, այն ժողովուրդն է, որոնք ձևավորում են եկեղեցին: Եկեղեցին ինչ-որ շինություն չէ, եկեղեցին հիերարխիկ վերնախավ չէ, եկեղեցին ժողովուրդն է, հետևաբար՝ նման քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն: Եկեղեցուն հարված են հասցնում այն անձիք, որոնք գտնվելով այդ հիերարխիայում՝ վարկաբեկում են եկեղեցուն, և արհամարհում են եկեղեցու ներքին կանոնակարգերը»:

Սինանյանի խոսքով՝ կան բացահայտ խնդիրներ եկեղեցական վերնախավի հետ կապված, որոնք ակնառու են ոչ միայն Հայաստանի ժողովրդին, այլև՝ ակնառու են սփյուռքի մեծ մասի համար. «Սա նաև պետության կայացման անհրաժեշտ փուլերից մեկն է: Երբ որ բոլորը պետությունում, իրենց պատասխանատվությունների մասով հաշվետվություն պետք է տան հայ ժողովրդին»,-եզրափակեց Սինանյանը:

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան