Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թեկնածուն

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

Հարավային Կորեայում ընդդիմադիր լիբերալ «Տոբուրո» դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու Լի Ջե Մյոնը հաղթել է արտահերթ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 49,2 տոկոսը։ Այս մասին հայտնել է երկրի Ազգային ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկների 96,74 տոկոսի հաշվարկից հետո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա գլխավոր մրցակիցը՝ պահպանողական «Ժողովրդի իշխանություն» կուսակցությունից Կիմ Մուն Սուն, ստացել է ձայների 41,4 տոկոսը։ Նա ընդունել է պարտությունը։

«Ես խոնարհաբար կընդունեմ ժողովրդի որոշումը»,- ասել է Մուն Սուն լրագրողներին և շնորհավորել հաղթած թեկնածուին։

Հարավային Կորեայում անցկացված 21-րդ նախագահական ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել է 79,4 տոկոս, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 1997 թվականից ի վեր։

Հարավային Կորեայում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի ունեցան նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի պաշտոնանկությունից հետո 2024 թվականի վերջին։ Յոլին իմփիչմենթ էր հայտարարվել այն բանից հետո, երբ նա 2024 թվականի դեկտեմբերի սկզբին փորձել էր երկրում ռազմական դրություն մտցնել: Հունվարին նա ձերբակալվել էր դատարանի որոշմամբ, երբ չէր ներկայացել իր գործով հարցաքննության:

Մարտի սկզբին դատարանը նրան ազատ էր արձակել կալանքից՝ բավարարելով պաշտպանական կողմի պահանջը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի