Հարավային Կորեայի ՍԴ-ն հաստատել է երկրի նախագահի իմփիչմենթը

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը վերջնականապես հեռացվել է պաշտոնից երկրի Սահմանադրական դատարանի (ՍԴ) կողմից։ Նրա իմփիչմենթի որոշումն ընդունվել է միաձայն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ՍԴ նախագահ Մուն Հյոն Բեն ընդգծել է՝ դատարանը եզրակացրել է, որ նրա գործողությունները «խախտել են օրենքի գերակայության և ժողովրդավարական կառավարման հիմնական սկզբունքները»։

«Ես անկեղծորեն ցավում եմ, և իմ սիրտը կոտրվում է, որ չկարողացա արդարացնել ձեր սպասելիքները»,- ասել է ինքը՝ Յուն Սոկ Յոլը Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից անմիջապես հետո։

60 օրվա ընթացքում Կորեայի Հանրապետությունում պետք է անցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ։ Դրանք կարող են տեղի ունենալ հունիսի 3-ին։

Մինչև նոր նախագահի ընտրվելը՝ երկրի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի վարչապետ Հան Դեոկ Սուն: Նրան նույնպես  իմփիչմենթ էր հայտարարվել, սակայն Սահմանադրական դատարանը մարտի վերջին հրաժարվել էր հաստատել այն։

Յոլին իմփիչմենթ էր հայտարարվել այն բանից հետո, երբ նա 2024 թվականի դեկտեմբերի սկզբին փորձել էր երկրում ռազմական դրություն մտցնել: Հունվարին նա ձերբակալվել էր դատարանի որոշմամբ, երբ նախագահը չէր ներկայացել իր գործով հարցաքննության: Մարտի սկզբին դատարանը նրան ազատ էր արձակել կալանքից՝ բավարարելով պաշտպանական կողմի պահանջը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի