Մասկը քննադատել է Թրամփի «հարկային կրճատումների» օրինագիծը՝ այն անվանելով «զզվելի այլասերվածություն»

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրինագիծը՝ հարկային կրճատումների և բյուջեի երկարաձգման վերաբերյալ։

«Ցավում եմ, բայց այլևս չեմ կարողանում դիմանալ։ Այս մեծ, անպատկառ Կոնգրեսի ծախսերի օրինագիծը զզվելի այլասերվածություն է։ Ամոթ նրանց, ովքեր քվեարկել են դրա օգտին։ Դուք գիտեք, որ սխալ եք գործել»,- գրել է Մասկը X-ի իր միկրոբլոգում։

Հաջորդող գրառման մեջ Մասկը բացատրել է, որ կարծում է՝ օրինագիծը «զգալիորեն կբարձրացնի արդեն իսկ հսկայական բյուջետային դեֆիցիտը մինչև 2.5 տրիլիոն դոլարի»։

Մայիսի վերջին Մասկը CBS News-ին ասել էր, որ հիասթափված է Թրամփի հարկային և բյուջետային օրինագծից, քանի որ «մեծացնում է դեֆիցիտը»՝ այն կրճատելու փոխարեն, և «խարխլում» իր ղեկավարած Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE):

Սպիտակ տունն այնուհետև հայտարարել էր, որ Թրամփն «արդեն գիտի, թե ինչ է մտածում Իլոն Մասկն այս օրինագծի մասին», և որ «դա չի փոխում նախագահի կարծիքը»։

Այս միջոցառումը, որը Թրամփն անվանում է «մեծ, գեղեցիկ օրինագիծ», երկարաձգում է իր առաջին ժամկետի ընթացքում՝ 2017 թվականին ընդունված հարկային կրճատումները և ավելացնում պաշտպանության ու սահմանային անվտանգության ծախսերը: Ներկայացուցիչների պալատը մայիսին մեկ ձայնի տարբերությամբ ընդունել է օրինագիծը։ Սենատը պատրաստվում է օրինագծի վերաբերյալ քվեարկությունն անցկացնել հուլիսին: Կոնգրեսի բյուջետային հանձնաժողովը հայտնում է, որ օրինագիծը դաշնային կառավարության 36,2 տրիլիոն դոլար պարտքին կավելացնի ևս 3,8 տրիլիոն դոլար։

Հիշեցնենք՝ մայիսի վերջին Իլոն Մասկը հայտարարել էր, որ թողնում է պետական պաշտոնը։ Այնուհետև Թրամփը Օվալաձև աշխատասենյակում մամուլի ասուլիս էր անցկացրել՝ հայտարարելու պետական ​​ծառայությունից Մասկի հեռանալու մասին։ Նա գործարարին նվիրել էր «Սպիտակ տան խորհրդանշական բանալին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի