Կիևը հայտնում է, որ կիրակի օրվա հարձակման հետևանքով 41 ռուսական ինքնաթիռ է վնասվել

Լուրեր

24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
Բոլորը

Ռուսաստանի չորս ռազմական օդանավակայաններում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վնասվել է 41 ինքնաթիռ, այդ թվում՝ А-50, Ту-95, Ту-22 М3 և  Ту-160։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Թշնամու ռմբակոծիչների ոչնչացումը խնդիր է, որը մեր առջև դրել է Ուկրաինայի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Զելենսկին»,- ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկը։

Նա հավելել է, որ Զելենսկին անձամբ է վերահսկել հատուկ գործողության ընթացքը, իսկ ինքը ղեկավարել է այն։

«Ընդհանուր առմամբ, խոսքը Ռուսաստանի գլխավոր օդանավակայաններում ռազմավարական թևավոր հրթիռային կրիչների 34%-ին հարվածներ հասցնելու մասին է»,- պնդում է Անվտանգության ծառայության ղեկավարը։

Ավելի վաղ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ գործողության ընթացքում վնասվել է ՌԴ թևավոր հրթիռային կրիչների մեկ երրորդը՝ 7 մլրդ դոլար ընդհանուր արժեքով։ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին առընթեր ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն հայտարարել էր, որ հարձակման հետևանքով ոչնչացվել է 13 ինքնաթիռ։

OSINT-ի վերլուծաբաններն էլ հաշվել են առնվազն 13 վնասված ռուսական ռազմավարական ավիացիոն ինքնաթիռ՝ հիմնվելով արբանյակային պատկերների և տեսանյութերի վրա, գրում է DW-ն։

Երկրաբանական հետախուզության վերլուծաբան Քրիս Բիգերսը X-ում հրապարակել է Իրկուտսկի մարզում գտնվող «Բելայա» ավիաբազայի արբանյակային պատկերները։ Դրանք ցույց են տալիս չորս Ту -95 և չորս Ту -22M3 ինքնաթիռների խոցման դեպքերը։

Ուկրաինական «Око Гора ✙ Новости и аналитика»-ն նույնպես հաստատել է Մուրմանսկի մարզի «Օլենյա» ավիաբազայում հինգ ինքնաթիռի խոցումը հրապարակված տեսանյութերի հիման վրա՝ չորս Ту-95 և մեկ Ан-12։

Այսպիսով, հունիսի 2-ի առավոտվա դրությամբ՝ հաստատվել է ռուսական ռազմավարական ավիացիայի 13 ինքնաթիռի՝ ութ Ту-95, չորս Ту-22М3  և մեկ Ан-12-ի հարվածը։

Հավելենք, որ հունիսի 1-ին Ուկրաինայի անվտանգության «Սարդոստայն» գործողության շրջանակում FPV անօդաչու թռչող սարքերը գրոհել էին  ՌԴ Ռյազանի մարզի «Դյագիլևո», Մուրմանսկի մարզի «Օլենյա», Իրկուտսկի մարզի «Բելայա» և Իվանովոյի մարզի «Իվանովո» ռազմական օդանավակայանները։ Անօդաչու թռչող սարքերն արձակվել են ավիաբազաների մոտ գտնվող մայրուղում կայանված բեռնատարներից։ Ըստ ուկրաինական կողմի՝ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են ՌԴ  ռազմավարական ավիացիոն 41 ինքնաթիռ, այդ թվում՝ А-50, Ту-95 և Ту-22 М3։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը խոստովանել է, որ ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են հինգ շրջանների, այդ թվում՝ Ամուրի մարզի ռազմական օդանավակայանների վրա: ՌԴ ռազմական գերատեսչության տվյալներով՝ Մուրմանսկի և Իրկուտսկի մարզերում «մի քանի ինքնաթիռներ հրդեհվել են», իսկ Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի ռազմական օդանավակայաններում «բոլոր ահաբեկչական հարձակումները հետ են մղվել»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում խոսելով «Սարդոստայն» գործողության մասին՝ մի շարք մանրամասներ էր հայտնել։ Նա նշել էր, որ գործողության ընթացքում օգտագործվել է ընդհանուր առմամբ 117 անօդաչու թռչող սարք, և համապատասխան թվով անօդաչու թռչող սարքերի օպերատորներ են աշխատել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի