Խփվել է ռազմավարական 41 ինքնաթիռ․ մանրամասներ՝ Ուկրաինայի իրականացրած «Սարդոստայն» գործողությունից

Լուրեր

14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
14.07.2026 | 21:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Բոլորը

Ռուսաստանի տարածքում ուկրաինական հատուկ գործողության «գրասենյակը» տեղակայված  է եղել բառացիորեն ԱԴԾ (Անվտանգության դաշնային ծառայության) տարածաշրջանային վարչության կողքին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում՝ խոսելով «Սարդոստայն» գործողության մասին, փոխանցում է ՌԲԿ Ուկրաինան։

«Շնորհակալություն Անվտանգության ծառայությանը, անձամբ գեներալ (Ուկրաինայի անվտանգության ծառայության  ղեկավար Վասիլ Մալյուկ) Մալյուկին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր մասնակցել են գործողությանը: Մենք գործողությունը նախապատրաստել ենք մեկուկես տարուց ավելի: Պլանավորումը, կազմակերպումը, բոլոր մանրամասները կատարյալ կերպով էին նախապատրաստված»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ այդ հատուկ գործողությունը կարելի է վստահորեն անվանել բացարձակապես եզակի:

«Ամենահետաքրքիրը և հիմա արդեն  կարելի է հրապարակավ ասել, այն է, որ մեր գործողության «գրասենյակը» Ռուսաստանի տարածքում գտնվում էր անմիջապես Ռուսաստանի ԱԴԾ վարչության կողքին՝ նրանց շրջաններից մեկում», – ընդգծել է  Զելենսկին։

Նրա խոսքով՝ ՝ գործողության ընթացքում օգտագործվել է ընդհանուր առմամբ 117 անօդաչու թռչող սարք, և համապատասխան թվով անօդաչու թռչող սարքերի օպերատորներ են աշխատել։

«Հարված է հասցվել ռազմավարական թևավոր հրթիռային կրիչների 34 տոկոսին, որոնք գտնվում էին իրենց բազայի օդանավակայաններում։ Մեր մարդիկ գործել են Ռուսաստանի տարբեր շրջաններում՝ երեք ժամային գոտիներում», – հավելել է Զելենսկին։

Նա նաև հաստատել է, որ դրա նախապատրաստմանը մասնակցած անձինք Ռուսաստանի տարածքից դուրս են բերվել գործողության նախօրեին։

«Հիմա նրանք անվտանգ են՝ նրանք, ովքեր մեզ օգնել են», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Լրատվամիջոցը գրում է, որ Անվտանգության ծառայության աղբյուրները ավելի վաղ  իրենց հայտնել էին, որ այս հատուկ գործողությանը մասնակցած անձինք վաղուց գտնվում են Ուկրաինայում։ Բացի այդ, աղբյուրը զգուշացրել էր,  որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռեժիմը ցուցադրաբար ձերբակալի որևէ մեկին, դա կլինի  հերթական  ներկայացումը ներքին լսարանի համար։

ՌԴ ՊՆ-ն ուկրաինական գործողության վերաբերյալ իր տարածած հաղորդագրության մեջ հայտնել է, որ «ահաբեկչական հարձակման մասնակիցներից մի քանիսը ձերբակալվել են»:

Բացի այդ՝ Զելենսկին հանդիպում է ունեցել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկի հետ, շնորհակալություն հայտնել և լսել նրա զեկույցը «Սարդոստայն» գործողության արդյունքների վերաբերյալ։

«Բացարձակապես հիանալի արդյունք։ Ուկրաինայի ինքնուրույն արդյունքը։ Մեկ տարի, վեց ամիս և ինը օր՝ պլանավորման սկզբից մինչև արդյունավետ իրականացում։ Մեր ամենաերկար հեռահար գործողությունը»,-գրել է նա սոցցանցերի իր էջում՝նշելով, որ հանձնարարել է ծառայությանը հանրությանը տեղեկացնել գործողության մանրամասների և արդյունքների մասին, որոնք կարող են բացահայտվել։

«Իհարկե, այս պահին ամեն ինչ չէ, որ կարելի է բացահայտել, բայց այս ուկրաինական գործողությունները, անկասկած կմնան պատմության դասագրքերում։ Ուկրաինան պաշտպանվում է, և արդարացիորեն,մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Ռուսաստանը զգա այս պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը։ Ռուսաստանը սկսել է այս պատերազմը, Ռուսաստանը պետք է դադարեցնի այն»,-գրել է Զելենսկին։

Հավելենք, որ հունիսի 1-ին  Ուկրաինայի անվտանգության «Սարդոստայն» գործողության շրջանակներում, FPV անօդաչու թռչող սարքերը գրոհել էին  ՌԴ Ռյազանի մարզի «Դյագիլևո», Մուրմանսկի մարզի «Օլենյա», Իրկուտսկի մարզի «Բելայա» և Իվանովոյի մարզի «Իվանովո» ռազմական օդանավակայանները։

Անօդաչու թռչող սարքերը արձակվել են ավիաբազաների մոտ գտնվող մայրուղում կայանված բեռնատարներից։ Ըստ ուկրաինական կողմի՝ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են ՌԴ  ռազմավարական ավիացիոն 41 ինքնաթիռ, այդ թվում՝ А-50, Ту-95 և Ту-22 М3։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խոստովանել է, որ ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են հինգ շրջանների, այդ թվում՝ Ամուրի մարզի ռազմական օդանավակայանների վրա: ՌԴ ռազմական գերատեսչության տվյալներով՝ Մուրմանսկի և Իրկուտսկի մարզերում «մի քանի ինքնաթիռներ հրդեհվել են», իսկ Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի ռազմական օդանավակայաններում «բոլոր ահաբեկչական հարձակումները հետ են մղվել»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի