Ալիևը երախտագիտություն է հայտնել Թուրքիային և Պակիստանին 44-օրյա պատերազմում աջակցության համար

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Բերձորում մեկնարկել է Բաքվի, Անկարայի և Իսլամաբադի եռակողմ գագաթնաժողովը, որին մասնակցում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևն իր ելույթում հայտարարել է, թե «Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը միշտ էլ եղել են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և արդարության կողմում»։

«Մենք կրկին մեր երախտագիտությունն ենք հայտնում այն ​​քաղաքական և բարոյական աջակցության համար, որը Թուրքիան և Պակիստանը ցուցաբերել են մեր երկրին 2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին օրերից ի վեր։ Ադրբեջանն իր հերթին միշտ եղել է Թուրքիայի և Պակիստանի կողքին։ Այսօր մենք վերահաստատում ենք մեր ժողովուրդների միասնությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա նշել է, թե «Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության արդյունքում փոխվել է ոչ միայն տարածաշրջանի, այլև ավելի լայն աշխարհագրության էներգետիկ քարտեզը։

«Մեր երկրները կարևոր դեր են խաղացել էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և այսօր մեկնարկել են վերականգնվող էներգիայի արտադրության և արտահանման խոշորածավալ նախագծեր։ Բացի այդ, Ասիան ու Եվրոպան Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով կապող տրանսպորտային ուղիները ռազմավարական նշանակություն ունեն։ Մենք վստահ ենք, որ Պակիստանի ակտիվ մասնակցությունը այս նախաձեռնությանը՝ բազմամոդալ բեռնափոխադրման երթուղու զարգացման միջոցով, կնպաստի մեր համագործակցության հետագա զարգացմանը»,- ասել է Ալիևը։

Նա խոսել է նաև երեք երկրների միջև ռազմական համագործակցությունից․ «Պաշտպանական համագործակցությունը մեր գործընկերության կարևոր ոլորտներից մեկն է։ Համատեղ զորավարժությունները և ռազմատեխնիկական նախագծերը ամրապնդել են մեր զինված ուժերի ներուժը։ Մեր ռազմական համագործակցությունը ամրապնդում է խաղաղությունն ու կայունությունը ամբողջ տարածաշրջանում»։

Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև Պակիստանի և Հնդկաստանի միջև վերջին լարվածությանը։

«Մենք մեծ մտահոգությամբ, բայց նաև խաղաղության և կայունության վերականգնման հույսով ուշադիր հետևում ենք Պակիստանի և Հնդկաստանի միջև վերջին լարվածությանը։ Առաջին օրվանից մենք հստակորեն արտահայտել ենք մեր համերաշխությունը Պակիստանի հետ այս դժվարին ժամանակահատվածում։ Մենք աջակցում ենք հակամարտության կարգավորմանը երկխոսության և խաղաղության միջոցով՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա»,- ասել է Ալիևը։

Ավելի վաղ էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել ու դատապարտել Հնդկաստանի «Սինդուր» ռազմական գործողությունը Պակիստանի դեմ իրականացված։

Հիշեցնենք, որ այսօր Ալիևն ու Էրդողանը Բերձորում միջազգային օդանավակայան էին բացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի