Բաքվում շինծու գործերով նիստում «տուժողներ» են ցուցմունքներ տվել

Լուրեր

07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստում ցուցմունքներ են տվել, այսպես կոչված, «տուժողներ» ։

Մասնավորապես, «տուժող» Զահիդ Հասանովը պատմել է, իբր, իր գերեվարման և գերության ընթացքում իր նկատմամբ կիրառված խոշտանգումների մասին։ Նա ասել է, թե վիրավորվել է 1994 թվականի մարտի 7-ին Ֆիզուլիի շրջանի գյուղերից մեկում և այնտեղ մնացել մինչև մարտի 8-ը։

«Մարտի 8-ին հայերը մտան գյուղ։ Նրանք մեզանից չորսին՝ վիրավորներին, գերի վերցրին։ Երբ մեզ տարան ԿամԱԶ բեռնատարով, վիրավորներին տանջեցին»,- հայտարարել է «տուժողը»։

Նա պատմել է, որ իրենց թողել են Ստեփանակերտի N3 հիվանդանոցում, այնտեղ են եղել նաև գերիներ ու պատանդներ։ Հասանովը նաև բողոքել է Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեից՝ հայտարարելով, թե իրենցով, իբր, չէր հետաքրքրվել։

«Կոմիտեում կար Մարկ անունով մի ներկայացուցիչ, իսկ նրա բուժքույրը Վերոնիկան էր։ Ես այնտեղ մնացի մոտ մեկուկես ամիս։ Այդ ընթացքում Մարկը երկու անգամ այնտեղ եկավ։ Նա չզննեց մեր վերքերը և ոչինչ չարեց։ Հետո մեզ տարան Շուշիի բանտ, Մարկն ընդհանրապես այնտեղ չեկավ»,- ասել է նա։

Այսօր ավելի վաղ նիստում նիստում դատախազի հարցերին պատասխանել էր հայ ռազմագերիներից Մելիքսեթ Փաշայանը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 29-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի