Բաքուն ՌԴ-ից Ադրբեջան է տեղափոխել թալիշ պատմաբանին՝ նրան մեղադրելով ՀՀ-ի հետ կապերի համար․ նա մեկուսարանում Ռուբեն Վարդանյանի ու Արայիկ Հարությունյանի հետ է պահվում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) Բաքու է տարել ՌԴ քաղաքացի, թալիշ պատմաբան Զահիրեդդին Իբրահիմովին, որը բնակվել է Եկատերինբուրգում։ Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները հաստատելով Իբրահիմովի ձերբակալության մասին ավելի վաղ տարածվող տեղեկությունները։

Լրատվամիջոցները գրում են, թե «նա երկար տարիներ Ադրբեջանի դեմ է հանդես եկել Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպված կեղծ միջոցառումների ժամանակ»։

«2005-ից 2020 թվականներին նա կեղծ մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի դեմ և կողմնակալ հայտարարություններ արել Հայաստանում կազմակերպված համաժողովներում։ Նա նաև կատարել է Հայաստանի համապատասխան կառույցների հրահանգները՝ Ադրբեջանում անջատողականություն հրահրելու նպատակով։ Արդեն հայտնի է, որ նա պահվում է Պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարանում՝ այնպիսի անձանց հետ, ինչպիսիք են Ռուբեն Վարդանյանն ու Արայիկ Հարությունյանը, և ինչպես մյուսները՝ պատասխանատվության կենթարկվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործությունների համար»,- գրում են ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները։

Ավելի վաղ OC Media-ն հայտնել էր, որ թալիշ պատմաբան Իբրահիմովը, ըստ որոշ տեղեկությունների, անհետացել է մարտի 26-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում։ Կարճ ժամանակ անց նրա հարազատները, որոնք ապրում են Ադրբեջանի Լենքորանի շրջանում, նամակ են ստացել Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունից (ՊԱԾ), որտեղ Իբրահիմովի դեմ մի քանի մեղադրանքներ են նշված եղել։

Պետության կողմից տրամադրված փաստաբան Սայյարա Ալիևան ասել է, որ ինքը ներկա է եղել Իբրահիմովի հարցաքննություններին, որոնց ընթացքում նա, իբր, խոսել է Հայաստանի հետ իր կապի մասին։ Նա նաև պնդել է՝ Իբրահիմովը խոստովանել է, թե Հայաստանում ինչ-որ մեկից ստացել է 200-400 դոլար։ Ալիևայի խոսքով՝ կարևոր չէր, որ Իբրահիմովը Ռուսաստանի քաղաքացի էր, քանի որ նա մեղադրվում է դավաճանության մեջ և գրանցված էր Ադրբեջանում․

«Նա հետախուզվողների ցուցակում է մի քանի տարի, և ոչ միայն նա, այլև մյուս թալիշները նույնպես հետախուզվողների ցուցակում էին։ Չգիտեմ՝ նրան ինչ-որ տեղ առևանգե՞լ են, թե՞ ոչ, բայց հարցաքննության ժամանակ նա խոստովանել է 2018, 2019 և 2020 թվականներին կատարած իր արարքները, խոսել է թալիշ ժողովրդի իրավունքների, թալիշական կազմակերպությունների և թալիշ ժողովրդի իրավունքների խախտումների մասին»,- նշել է փաստաբանը։

Իբրահիմովը «Թալիշական մշակույթի կենտրոն» կազմակերպության հիմնադիրներից է, որը հիմնադրվել է 2012 թվականին։ Նա նաև «Սվերդլովսկի մարզի թալիշական ազգային-մշակութային ինքնավարություն» կազմակերպության հիմնադիրն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի