Լավրովը Վատիկանում բանակցություններն անիրատեսական է անվանել և կրկին բարձրացրել Զելենսկիի լեգիտիմության հարցը

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անիրատեսական է անվանել Վատիկանում ռուս և ուկրաինացի բանակցողների հանդիպումը։ Նա նշել է, թե Մոսկվայի ու Կիևի միջև Վատիկանում բանակցություններ անցկացնելը «փոքր-ինչ ոչ էլեգանտ կլինի, կստացվի, որ ուղղափառ երկրները հարցերը կքննարկեն կաթոլիկ հարթակում»։

«Շատերը երևակայում են այն մասին, որտեղ և երբ տեղի կունենա հանդիպումը։ Մենք գաղափար չունենք։ Ուզում եմ ասել, որ ձեր մտավոր կարողությունները չվատնեք անիրատեսական տարբերակներ մշակելու համար։ Վատիկանը որպես բանակցությունների վայր օգտագործելը փոքր-ինչ էլեգանտ չէ, երբ ուղղափառ երկրները կաթոլիկ հարթակում քննարկեն հակամարտության արմատական ​​պատճառները վերացնելու հարցերը։ Դրանցից մեկն Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ոչնչացման կուրսն է»,- հայտարարել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի լեգիտիմության հարցը սկզբունքային նշանակություն կունենա Կիևի և Մոսկվայի միջև հնարավոր ապագա խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։

«Երբ հասնի ստորագրմանը, այնտեղ լեգիտության հարցը կունենա վճռական նշանակություն, քանի որ եթե ստորագրեն նրանք, ում լեգիտիմությունը, մեղմ ասած, այլևս ոչ մեկին չի համոզում, ապա նրանց փոխարինողները կարող են կասկածի տակ դնել ձեռք բերված համաձայնագիրը»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Զելենսկիին օրինական նախագահ չեն համարում, քանի որ նրա հնգամյա ժամկետը լրացել է 2024 թվականին։ Ուկրաինայում ընտրությունները չեն անցկացվում ռազմական դրության պատճառով։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլի վայրը կընտրվի՝ «երբ ժամանակը գա»։

«Իհարկե, այս որոշումը չի կարող կայացվել մեկ կողմի կողմից, դրա համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը։ Երբ ժամանակը գա, այս որոշումը, բնականաբար, կկայացվի»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Bloomberg-ը, իր աղբյուրներին վկայակոչելով, հայտնել էր, որ ՌԴ-ն հետաքրքրված չէ Վատիկանում  Ուկրաինայի հարցով բանակցությունների անցկացմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի