Թեհրանի խաղաղ միջուկային էներգիայի իրավունքը քննարկման ենթակա չէ․ Իրանի ԱԳ նախարար

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։ IRNA-ի փոխանցմամբ՝ Արաղչին տեղեկացրել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների վերջին զարգացումների, ինչպես նաև Իրանի ու եվրոպական երեք երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի միջև վերջերս կայացած հանդիպման մասին։

Նա ընդգծել է, որ Իրանի  միջուկային օրինական իրավունքները, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) համաձայն, պետք է հարգվեն, նաև ասել է, որ եթե մյուս կողմից կա իրական քաղաքական կամք և Իրանի իրավունքների նկատմամբ հարգանք, Թեհրանը պատրաստ է կառուցել փոխշահավետ փոխգործակցություն՝ պատժամիջոցների վերացման դիմաց։

Ֆիդանն իր հերթին բարձր է գնահատել Իրանի կառուցողական մոտեցումը դիվանագիտության հարցում և հայտնել այս հարցում ցանկացած օգնություն ցուցաբերելու՝ Թուրքիայի պատրաստակամությունը։

Թուրքական լրատվամիջոցներն էլ, վկայակոչելով երկրի ԱԳՆ աղբյուրներին, հայտնում են, որ  հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։

Հիշեցնենք, որ Թեհրանն ու Վաշինգտոնը Օմանի միջնորդությամբ անցկացրել են Իրանի միջուկային ծրագրի ու երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերացման վերաբերյալ բանակցությունների չորս փուլ։

Ավելի վաղ էլ Իրանի Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին հայտարարել էր, որ  Թեհրանը պատրաստ է որոշակի պայմաններով միջուկային համաձայնագիր կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի