Նախարարն ու դեսպանը քննարկել են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալներին առնչվող հարցեր

Լուրեր

08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային․ հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար:

Սրբուհի Գալյանը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ դատաիրավական, քրեակատարողական և պրոբացիայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող ռազմավարական բարեփոխումները:

Նախարարը տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կատարելագործման, ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և բարեվարք քրեակատարողական ծառայողներ ունենալու ուղղությամբ:

Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև նոր Սահմանադրության մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Նիլակշի Սահա Սինհայը հաջողություն է մաղթել նախարարին՝ նշված ոլորտներում աշխատանքներն իրականացնելու համար:

Դեսպանը ներկայացրել է Հնդկաստանի հաջողված փորձը արդարադատության ոլորտում թվային, ներառյալ արհեստական բանականության գործիքների ներդրման հարցում, այս համատեքստում քննարկվել է հայ-հնդկական հնարավոր համագործակցությունը:

Նախարարն ու դեսպանը քննարկել են նաև Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալներին առնչվող հարցերը:

Կողմերը պայմանավորվել են առավել խորացնելու երկու պետությունների միջև առկա արդյունավետ համագործակցությունն Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող ոլորտներում: