Էդմոն Մարուքյանը ներկայացրել է օրենքի նոր նախագիծ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարգելի՛ գործընկերներ, հոկտեմբերի 01-ին շրջանառության մեջ եմ դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է այլևս թույլ չտալու բանկերին, վարկային կազմակերպությունների և գրավատներին ֆինանսական գործառնություններ իրականացնելիս պայմանագրով նախատեսել, այնուհետև կիրառել պարտքի մայր գումարի կեսը գերազանցող հանրագումարային տուժանք։

Այժմյան կարգավորմամբ, հաշվի առնելով հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը (3 տարի), միայն ընդհանուր տուժանքը կարող է հասնել 300%-ի՝ հաշվարկված հիմնական պարտքագումարի նկատմամբ, մինչդեռ մեր կողմից առաջարկվող փոփոխության ընդունման արդյունքում տուժանքի առավելագույն գումարը կկազմի 50%: Նախագծով առաջարկվում է նշված սահմանափակումը կիրառել հիփոթեքի և մինչև 3 մլն ՀՀ դրամ վարկային ու որոշ այլ գործարքների վրա։

Հայտնի փաստ է, որ վարկային, փոխառության կամ նմանատիպ այլ պայմանագրերով նախատեսվող տույժ-տուգանքի տոկոսները վերջին հաշվով բազմապատկում են քաղաքացիների կողմից իսկզբանե փաստացի ստացված գումարը։ Այստեղ չենք էլ հաշվում կոմիսիոն և այլ վճարները, որոնք զգալիորեն բարձրացնում են կիրառվող տարեկան փաստացի տոկոսադրույքը։ Ավելորդ է խոսել անգամ գնահատված արժեքից մի քանի անգամ ցածր գումարով գրավի առարկաների իրացման մասին։

Նույն հոդվածի գործող խմբագրությամբ՝ դատարանը կամ հաշտարարն իրավունք ունեն պակասեցնել վճարման ենթակա տուժանքի չափը միայն պարտավորության խախտման հետևանքների ակնհայտ անհամաչափության և օրենքով նախատեսված դեպքերից առնվազն մեկի միաժամանկյա առկայության դեպքում: Այսինքն, միայն ակնհայտ անհամաչափությունը հիմք չի կարող հանդիսանալ տուժանքի չափը պակասեցնելու համար, ինչը չի կարող արդարացի համարվել:

Ըստ այդմ, նախագծով առաջարկել ենք ևս մեկ լուծում՝ սահմանել, որ դատարանը կամ հաշտարարը կարող է պակասեցնել տուժանքի չափը, եթե՝ – եթե տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին ԿԱՄ – պարտապանը, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն, հանդիսանում է շահառու ԿԱՄ – մահացած պարտապանի` ժառանգությունն ընդունած ժառանգները ներառված են սոցիալապես անապահով ընտանիքների ցանկում ԿԱՄ – պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, և օրենքով կամ պայմանագրով անհաղթահարելի ուժը չի ազատում պատասխանատվությունից:

Այսպիսով, նախագծով թույլ է տրվում, որպեսզի հոդվածով նախատեսվող բոլոր հիմքերը դատարանը կամ հաշտարարն առանձին կիրառելու հնարավորություն ունենան, այսինքն՝ յուրաքանչյուրը լինի ինքնուրույն հիմք։ Օրենքը չի կարող ունենալ հետադարձ ուժ, քանի որ այս դեպքում գործում է իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքը։ Փոխարենը, առաջարկվում է սահմանել հնարավոր ամենավաղ ժամկետը՝ օրենքի գործողությունը տարածել դրա ուժի մեջ մտնելու օրվանից կնքված գործարքների վրա։

ՀՀ ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյան