«Երևան» բժշկական կենտրոնը վերանորոգվել ու վերազինվել է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի «Երևան» բժշկական կենտրոնը 2023-2024թթ. ընթացքում վերանորոգվել ու վերազինվել է: 1950-ական թվականներին կառուցված շենքը երբևէ չէր հիմնանորոգվել: Կառույցի շուրջ 2500քմ արդեն հարմարավետ է ու եվրոպական չափորոշիչներին համապատասխան: Ընթացքի մեջ է նոր ստեղծվող էնդոկարդիովասկուլյար վիրաբուժության և ախտորոշման կենտրոնի նորոգումը․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Ձեռք բերված սարքավորումներ.

2024թ. համայնքի բյուջեի միջոցների հաշվին ձեռք է բերվել անգիոգրաֆ սարք, ինչես նաև՝ 20 հատ հիվանդի մոնիտոր։

2025թ. լիզինգով ձեռք է բերվել էկսիմեր լազեր՝ սմայլ համակարգով: Լազերների և հզոր ախտորոշիչ համակարգի առկայությունը թույլ է տալիս բժշկին ընտրելու ամենաժամանակակից վիրահատական մեթոդները՝ կապված եղջերաթաղանթի ռեֆրակցիոն խնդիրների հետ:

Լիզինգով ձեռք է բերվել նաև ԷՕՊ 3D համակարգով՝ վնասվածքաբանական և օրթոպեդիկ, անոթային, ուռոլոգիական վիրահատությունների համար նախատեսված սարք։

Անցած 2 տարվա ընթացքում հիվանդանոցում բացվել են նոր բաժանմունքներ:

Նյութատեխնիկական հենքի, դեղորայքով ապահովվածության, բժշկական կադրերի մասնագիտական որակավորման շնորհիվ 2 անգամ ավելացել է բժշկական կենտրոնի հիվանդանոցի բաժանմունքներում բուժվել ցանկացողների թիվը` 20 հազարից հասնելով ավելի քան 40 հազարի: