Արտուշ Գաբրիելյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի․ ԲԴԽ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը

Լուրեր

19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
19.11.2026 | 14:14
Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարական խախտումներ
19.11.2026 | 14:05
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Չինաստանն «ընդհանուր շահեր» ունեն, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության հարցում
19.11.2026 | 13:54
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդ․ բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին ազատությունից զրկելու թույլտվության հարցով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը։ Այս մասին Factor TV-ին հայտնեց Գաբրիելյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Ենթադրվում է, որ շուտով դատավորին մեղադրանք կներկայացվի և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն կներկայացվի Հակակոռուպցիոն դատարան։

Հիշեցնենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործը վերաբերում է կաշառք ստանալուն։ Ըստ գործի՝ դատավորը համաձայնել է կաշառքի դիմաց ձգձգել իր վարությում քննվող գործը, որպեսզի դրա վաղեմության ժամկետն անցնի։ Դատավորի պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը, սակայն, ԲԴԽ-ի դիմաց լրագրողների հետ զրուցյում հայտնել է, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության քննության ժամանակ չեն ներկայացվել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք վկայում են դատավորի կողմից ենթադրյալ արարք կատարելու մասին։

Գործի շրջանակներում երկու անձ արդեն իսկ կալանավորվել է։ Նրանցից մեկը մեղադրվում է կաշառք տալու, իսկ մյուսը՝ կաշառքի օժանդակության մեջ։

Արաքս Մամուլյան