Արտուշ Գաբրիելյանը հրաժարվեց խոսել. դատախազը միջնորդել է ԲԴԽ-ին թույլատրել նրան զրկել ազատությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 12:02
Հաստատվեց TRIPP-ի զարգացման ընկերություն հիմնելու համաձայնագիրը. հաջորդ շաբաթ կստորագրվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 11:59
Թրամփի բանագնաց Քուշները Պուտինին անվանել է «պատմական դեմք» և «քաղաքականության գրոսմայստեր»
26.11.2026 | 11:53
«Մասնագիտությամբ անասնաբույժ եմ, որոշումը Մոսկվայից է»․ Արզաքանցյանը նշանակվել է Մերգելյան ինստիտուտի տնօրեն
26.11.2026 | 11:50
Հաքերները կոտրել են գաղտնաբառերի կառավարման խոշորագույն մեսենջերներից մեկը՝ 1Password-ը
26.11.2026 | 11:42
Երևանում գումարի շուրջ վեճի ժամանակ դանակահարել են 15-ամյա պատանու․ 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել
26.11.2026 | 11:33
Հայտնի են Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
26.11.2026 | 11:22
Գովազդային ընկերությունը դատի է տվել Թաթոյանի «Միասնության թևեր»-ին․ պահանջում է կուսակցությունից 152 մլն դրամ բռնագանձել
26.11.2026 | 11:14
Կանանց խաբեությամբ բերել են Հայաստան և ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ․ երեք օտարերկրացի կալանավորված է
26.11.2026 | 11:01
Ուկրաինան հարված է հասցրել Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկի էլեկտրակայանին
26.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
26.11.2026 | 10:50
Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանում են Հայաստան. տեղի կունենա «Խաղաղության կամրջի» հերթական հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 10:47
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքի են խաղացել երկրորդ պարտիայում
26.11.2026 | 10:45
18 հազար բալիստիկ ներդիր, 20 մլն դրամի վնաս․ Հակակոռուպցիոն կոմիտեն և Տոնոյանի պաշտպանները տարբեր գնահատականներ են ներկայացնում
26.11.2026 | 10:33
Եգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի
26.11.2026 | 10:27
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 26-ի դրությամբ
Բոլորը

Արտուշ Գաբրիելյանը հրաժարվեց խոսել. դատախազը միջնորդել է ԲԴԽ-ին թույլատրել նրա նկատմամբ հետապնդում հարուցել և զրկել ազատությունից: Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Երևանի քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության հարցը:

Դատավորը մասնակցում է նիստին: Միջնորդությունը ներկայացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Արտուշ Գաբրիելյանը հրաժարվեց պատասխանել Factor TV-ի և Armlur.am-ի լրագրողների հարցերին:

Նշենք, որ քրեական գործը վերաբերում է կաշառք ստանալուն: Նրա պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեցին, որ բացի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունից ներկայացվել է նաև Գաբրիելյանին ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու միջնորդություն, որը կքննվի քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունից հետո:

Արաքս Մամուլյան