Արջի քոթոթը կվերադառնա իր բնական միջավայր, երբ  պատրաստ լինի ինքնուրույն գոյատևել․ FPWC․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

FPWC Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) հայտնում է, որ վերջերս իր խնամքի տակ է վերցրել Վայոց ձորի մարզից փրկված 2-3 ամսական արու արջի քոթոթի։

Կենդանին կենտրոն է տեղափոխվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) միջնորդությամբ՝ մասնագիտական խնամք և վերականգնում ապահովելու նպատակով։

Ներկայումս մասնագետների թիմը մշակում է հատուկ վերականգնողական ծրագիր, որի հիմնական նպատակն է փոքրիկ արջին նախապատրաստել վայրի բնություն վերադառնալուն։ Արջի քոթոթի վիճակը գտնվում է մասնագետների մշտական հսկողության տակ, և նրա համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ հետագա առողջ զարգացման համար։

«Վայրի բնություն վերադարձնելը բարդ և պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է բազմաթիվ հմտություններ, համբերություն և նվիրում մեր թիմի բոլոր անդամներից», – նշում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը,- «Կենդանին կվերադառնա իր բնական միջավայր միայն այն ժամանակ, երբ մեր մասնագետները համոզված լինեն, որ նա լիովին պատրաստ է ինքնուրույն գոյատևելու վայրի բնության մեջ»։

FPWC-ն արդեն ունի նմանատիպ գործողությունների մի շարք հաջողված փորձեր, որոնք հույս են տալիս, որ այս փոքրիկի պատմությունը ևս կպսակվի հաջողությամբ։ Կենտրոնը կշարունակի պարբերաբար տեղեկատվություն տրամադրել արջի քոթոթի վիճակի և վերականգնման գործընթացի մասին։

Հանրության համար կարևոր հիշեցումներ

Եթե բնության մեջ հանդիպեք վայրի կենդանու ձագի, խնդրում ենք հետևել այս կարևոր ցուցումներին՝

• Մի՛ մոտեցեք և մի՛ խանգարեք կենդանուն։ Մայրը հաճախ կարող է գտնվել տարածքում և ժամանակավորապես հեռացած լինել սնունդ որոնելու նպատակով,
• Պահպանե՛ք ապահով հեռավորություն և հետևե՛ք կենդանուն հեռվից,
• Միջամտեք միայն ծայրահեղ դեպքերում։ Եթե համոզված եք, որ կենդանին վնասված է կամ երկար ժամանակ (սովորաբար 24 ժամից ավելի) մնացել է առանց մոր, դիմե՛ք մասնագետների օգնությանը,
• Անհապաղ կապ հաստատե՛ք ԲԸՏՄ-ի կամ FPWC Փրկարար կենտրոնի հետ թեժ գծով՝ 08000411։