Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետ նաև մրցավարական գործունեություն կծավալի

Լուրեր

28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
Բոլորը

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետ նաև մրցավարական գործունեություն կծավալի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Խուրշուդյանը:

«Մրցավար աշխատելու գաղափարը վաղուց ունեի, դեռևս այն ժամանակ, երբ գործող մարզիկ էի: Հայաստանի առաջնությունում, երբ ընթանում էր պատանիների կամ երիտասարդների մրցաշարը, ինքս էի ուզում մրցավար լինել: Եվ հիմա էլ այսպես է ստացվում` սպորտից հետո էլ մնում եմ սպորտում»,-ասել է Խուրշուդյանը:

Վերջինիս խոսքով` այժմ պաշտոնապես ստացել է «Ազգային մրցավար»-ի կոչում և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտ է ներկայացրել միջազգային կառույցին` միջազգային կարգի մրցավարի կոչման համար:

«Հայաստանում չունենք կին մրցավար և ես շատ ուրախ եմ, որ կրկին առաջինն եմ լինելու: Միջազգային կարգի մրցավարի կոչման համար միջազգային ֆեդերացիայի կողմից «քննական» մրցաշարում կլինեմ որպես մրցավար, որից հետո արդեն ըստ տարիքային խմբերի պետք է սկսվի գործունեությունս: 25 տարի լինելով ծանրամարտում`գիտեմ նաև, թե ինչպես է լինում այս ամբողջ գործընթացը»,-առանձնացրեց նա:

Հռիփսիմե Խուրշուդյանը պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց 2024 թվականին: Նախորդ տարվա սկզբին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Խուրշուդյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: