ՀՀ-ում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Քաղաքականություն
24.04.2025 | 12:54
Հայաստանում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասն այսօր Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Հարգելով զոհերին՝ մենք հավատարիմ ենք մնում նման ոճրագործությունների կրկնությունը կանխելուն»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ: