Հանրային խորհուրդը պետք է լինի մտագրոհի տեղ, որտեղ կլինեն քննարկումներ երկրի զարգացման ռազմավարությունների և կոնկրետ հարցերի վերաբերյալ. Փաշինյան

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում հանդիպում է ունեցել նոր ձևավորված Հանրային խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Արա Խզմալյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետն իր խոսքում նախ շնորհավորել է խորհրդի անդամներին այդ կարգավիճակում նշանակվելու առիթով և նշել, որ սահմանադրական այն ձևակերպումը, ըստ որի՝ Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է, ի վերջո պետք է ամբողջապես իրացվի: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը նման հարթակ, ձևաչափ, խորհրդակցելու տեղ ունենալու սուր կարիք, անհրաժեշտություն ունի և միշտ է ունեցել: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ նորակազմ Հանրային խորհուրդն այդ դերակատարումը կստանձնի:

«Իմ ընկալումն այն է, որ Հանրային խորհուրդն առաջին հերթին պետք է լինի մտագրոհի տեղ, որտեղ կլինեն քննարկումներ երկրի զարգացման ռազմավարությունների, իհարկե նաև մարտավարական և կոնկրետ հարցերի վերաբերյալ: Կարծում եմ, որ սա Կառավարության համար լավ հնարավորություն է՝ մեր հետագա գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն ձևակերպումը, ըստ որի՝ հայրենասիրությունն առանց պրոֆեսիոնալության նույնիսկ վտանգավոր է, ճշգրիտ ձևակերպում է այն իրադրությունը և ճանապարհը, որը մենք անցել ենք, որովհետև մեր ֆունդամենտալ խնդիրը մեր Հանրապետության ձևավորման առաջին օրերից հայրենասիրությունն է՝ առանց պրոֆեսիոնալիզմի։ Երկրի ղեկավարի դիտարկմամբ, դա չի նշանակում, որ Հայաստանում չեն եղել պրոֆեսիոնալներ և չկան:

«Խոսքն ուրիշ բանի մասին է: Լինել պրոֆեսիոնալ՝ որպես արվեստագետ, լինել պրոֆեսիոնալ՝ որպես գիտնական, լինել պրոֆեսիոնալ՝ որպես առողջապահության ոլորտի աշխատող, լինել պրոֆեսիոնալ արդյունաբերության ոլորտում, դա մի շատ կարևոր բան է, բայց լինել պրոֆեսիոնալ պետության հետ հարաբերություններում և պետության ձևավորման հարցում՝ շատ ավելի լուրջ մարտահրավեր է, առավել ևս մի իրավիճակում, մի հանրության պայմաններում, որտեղ պետականության ավանդույթները հատվածական են, ընդհատված և խորը ձևավորված ինստիտուտներ և ավանդույթներ չկան: Չնայած Հայաստանում այսօր հիմնականում իշխող տրամադրությունը, հանրային հարթակներին հետևելով, հոռետեսությունն է, պիտի ընդգծեմ, որ ինձ համար իշխող տրամադրությունը լավատեսությունն է և սա ուղղակի էմոցիոնալ դրսևորում չէ: Սովորաբար ասում են, որ հոռետեսը լավ տեղեկացված լավատեսն է, իսկ ո՞վ է լավատեսության պայմաններում լավ տեղեկացվելուց հետո հոռետեսության դաշտում հայտնվելով՝ կրկին լավատեսության դաշտում հայտնվողը, թերևս նա է, ով ավելի ամբողջական է տիրապետում կամ պատկերացնում իրադրությունն իր բոլոր նրբություններով տվյալ ժամանակաշրջանում և պատմական ավելի երկար կտրվածքով»,- ասել է վարչապետը:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ ինքն այսօր շատ ավելի լավատես է, քան եղել է 2018 կամ 2019, առավել ևս 2020 կամ 2021 թվականներին։ Իսկ ի՞նչն է փոխվել այս ընթացքում։ Վարչապետի ընկալմամբ և դիտանկյունից փոխվել է հետևյալը, որ Կառավարությունն ունի նախագիծ, որը շատ կոնկրետ է։

«Եվ ես կուզենայի, որ մենք այս նախագծի առկայությունը չթերագնահատենք նաև այն տրամաբանությամբ, որ դա նախագիծ է, որի շեշտը դրված է մեր, այլ ոչ թե ուրիշների անելիքների դաշտում, մեր և ոչ թե ուրիշների կողմից կայացվող կամ չկայացվող որոշումների դաշտում: Իմ գնահատմամբ, լավագույն կամ առանցքային փոփոխությունը, որ տեղի է ունեցել Կառավարության և պետական համակարգի աշխարհընկալման մեջ, հենց սա է: Ես փորձեցի այս մասին խոսել Ազգային ժողովում վերջին երկու ելույթների ժամանակ և հիմա հատկապես Հանրային խորհրդում ուզում եմ ընդգծել սա: Լավատեսությունը բխում է նրանից, որ սեղանի վրա կա նախագիծ և այդ նախագծի իրագործումը 90 և ավելի տոկոսով կախված է մեզնից, բացարձակապես մեզնից և այն որոշումներից, որոնք կկայացնենք մենք՝ որպես հանրություն, որպես պետություն, որպես ժողովուրդ: Կարծում եմ, որ սա ամենակարևոր նորությունն է իմ դիտանկյունից, որը ես ցանկանում եմ ձեզ հետ կիսել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ լավատեսությունը չի նշանակում երաշխիք:

Վարչապետի խոսքով՝ այդ նախագծի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ այն երաշխավորված չէ. այդ նախագիծը ենթադրում է աշխատանք, քննարկումներ ամենատարբեր ֆորմատներով, որոշումներ, այդ թվում՝ հանրության հետ շատ ակտիվ աշխատանք: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ Հանրային խորհուրդը կդառնա այդ քննարկումների հարթակը։

Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել ներկաներին Հանրային խորհրդի աշխատանքներում և երաշխավորել, որ Կառավարությունը կունենա ակտիվ և բարձր մակարդակի մասնակցություն՝ իհարկե այն ըմբռնմամբ, որ նոր ձևավորված Հանրային խորհուրդը կլինի հենց այնպիսի հարթակ, որտեղ կլինի գաղափարների բախում, քննարկում, բանավեճ և ոչ վիճաբանություն:

Հաջորդիվ քննարկվել են Հանրային խորհրդի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը պատասխանել է խորհրդի անդամների հարցերին: