Լոնդոնում մեկնարկել են Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների բանակցությունները

Լուրեր

08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է RBK Ukraine պարբերականը։

Լոնդոն ժամանած պատվիրակության կազմում են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Ուկրաինայի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմիի և պաշտպանության նախարար Ջոն Հիլիի հետ։

«Մենք երախտապարտ ենք Մեծ Բրիտանիային իր առաջնորդության ու աջակցության համար, մենք կքննարկենք Ուկրաինան ամրապնդելու և երկարաժամկետ խաղաղությունն ու անվտանգությունը երաշխավորելու ուղիները», – նշել է արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

Ապրիլի 23-ին Լոնդոնում պետք է կայանար Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այդ հանդիպմանն ԱՄՆ-ն պետք է ներկայացներ յոթ կետից բաղկացած կարգավորման ծրագիր, որը ներառում է ԱՄՆ-ի կողմից Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մերժել է առաջարկը, ինչի պատճառով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկել է իր ուղևորությունը Մեծ Բրիտանիա։

Արդյունքում հանդիպումը պետք է կայանա ոչ թե արտգործնախարարների, այլ հինգ երկրների այլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով։