ՌԴ-ն հարվածել է ուկրաինական Զապորոժիեին․ զոհ և 20-ից ավելի վիրավոր կա

Լուրեր

08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Բոլորը

Ռուսական զորքերը հարված են հասցրել Ուկրաինայի Զապորոժիե քաղաքին, մեկ մարդ մահացել է։ Վիրավորվել է 23 մարդ, այդ թվում՝ չորս երեխա, հայտնել է Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը, փոխանցում է Current time-ը։

Փրկարարների տվյալներով՝ 69-ամյա կին է մահացել, որը ծանր վիրավորում է ստացել։ Բժիշկները փորձել են վերակենդանացնել նրան, սակայն չեն կարողացել փրկել։ Այժմ բժիշկներն օգնություն են ցուցաբերում մյուս վիրավորներին:

Տեղական ժամանակով 11:29-ին Ֆյոդորովը հայտնել էր ուղղորդվող ավիառումբերի սպառնալիքի մասին, որից հետո քաղաքում պայթյուններ են լսվել։ Նրա խոսքով՝ ռումբերից մեկը հարվածել է ենթակառուցվածքային օբյեկտի, երկրորդը՝ խիտ բնակեցված տարածքի։

Բացի այդ, ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Խարկովի վրա։ Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի տեղեկացմամբ՝ վիրավորվել է չորս մարդ։

Խերսոնի մարզային վարչակազմի հաղորդմամբ էլ՝ ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Խերսոնի հիվանդանոցի վրա, որի հետևանքով չորս մարդ վիրավորվել է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական զորքերը ԱԹՍ-ներով զանգվածային հարված էին հասցրել Օդեսային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի