Ռուսական զորքերը ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Օդեսային․ կան տուժածներ

Լուրեր

08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
Բոլորը

Ռուսական զորքերն ապրիլի 22-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել Օդեսային։ Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնում է, որ նախնական տվյալներով՝ վիրավորվել է երեք մարդ, բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում։

Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովն էլ նշել է, որ անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է քաղաքի խիտ բնակեցված թաղամասում գտնվող բնակելի շենքին. վնասվել են բազմաթիվ բնակարաններ։ Նրա խոսքով՝ տեղում հրդեհ է բռնկվել, դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների և կոմունալ ծառայությունների աշխատակիցները։

Ռուսական զորքերն օդային հարվածներ են հասցրել Օդեսային և Օդեսայի մարզին նաև ապրիլի 20-ին։ Այդ ժամանակ, ըստ Օլեգ Կիպերի, վիրավորվել էր երեք մարդ, այդ թվում՝ անչափահասներ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ նախօրեին հայտարարել էր, որ Կիևը վերահաստատում է իր առաջարկը՝ չհարվածել առնվազն քաղաքացիական ենթակառուցվածքներին։

«Եվ մենք Մոսկվայից ակնկալում ենք հստակ պատասխան։ Մենք պատրաստ ենք ցանկացած քննարկման այն մասին, թե ինչպես ապահովել դա։ Կա ակնհայտ, ամենապարզ և ամենահուսալի միջոցը՝ դադարեցնել հրթիռային և հեռահար անօդաչու թռչող սարքերի հարվածները»,- նշել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի