Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
Քաղաքականություն
22.04.2025 | 12:56
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
«Քննարկվել են ՀՀ-Հունաստան բարեկամական հարաբերությունների սերտացմանն ու խորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին»,- ասված է հաղորդագրությունում։