Հռոմի պապի աճյունը բաց դագաղով տեղադրվել է Կասա Սանտա Մարթա մատուռում․ Վատիկանը լուսանկարներ է հրապարակել

Լուրեր

09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
Բոլորը

Վատիկանը հրապարակել է լուսանկարների շարք, որոնցում հանգուցյալ Հռոմի Ֆրանցիսկոս պապն է՝ բաց դագաղում, փոխանցում է The Telegraph-ը։

Լուսանկարներն արվել են Վատիկանում Ֆրանցիսկոսի նստավայրի՝ Կասա Սանտա Մարթայի մատուռում, որտեղ մահացել է 88-ամյա կաթոլիկ քահանապետը։ Լրատվամիջոցը նշում է, որ լուսանկարներն արվել են երկուշաբթի և հրապարակվել այսօր առավոտյան։

Լուսանկարներից մեկում Քևին Ֆարելը՝ կամերլենգոն, որը կհսկի Սուրբ Աթոռը մինչև նոր Պապի ընտրությունը, օրհնում է Ֆրանցիսկոսին։

Երկուշաբթի երեկոյան Վատիկանը հայտարարեց, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է կաթվածից և սրտի անբավարարությունից։

Կարդինալները այսօր առավոտյան հանդիպում են՝ որոշելու Ֆրանցիսկոսի հուղարկավորության ամսաթիվը՝ սկսելով մի գործընթաց, որը կավարտվի երեք շաբաթից նոր Հռոմի պապի ընտրությամբ։

Ավելի վաղ Վատիկանը հրապարակել էր Հռոմի պապի կտակը, որում նա խնդրել է իրեն հուղարկավորել Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում՝ առանց որևէ հատուկ զարդարանքի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի