Մոտ 35 000 քաղաքացի է հայտարարագիր լրացրել, փոքր տոկոս է․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մոտ 35 000 քաղաքացի է հայտարարագիր լրացրել, փոքր տոկոս է»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում տեղեկացրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։ Ըստ նրա՝ պատճառները տարբեր են։

Թունյանը նշեց, որ այդ փոքր թվի պատճառներից մեկը մարդկանց՝ դեռևս նույնականացման քարտ չունենալն է: Նրա խոսքով՝ պատճառներից է նաև այն, որ մարդիկ արդեն մի քանի ամիս գիտեն, որ հայտարարագրման վերջնաժամկետը տեղափոխվելու է նոյեմբերի 1, այսինքն՝ գիտեն, որ դեռևս ժամանակ ունեն:

«Նախագծով սահմանվում է ոչ միայն վերջնաժամկետը, այլ նաև հայտարարագրերի ներկայացման սկզբնական կետ: Հիմա ըստ օրենքի՝ մարդիկ կարող են հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը հայտարարագիր լրացնել՝ ցանկացած օր: Ներկայացված օրենքի նախագծով հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2-ը»,- ասաց նա։
Նշենք, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է հայտարարագիր լրացնելու ժամկետի երկարաձգման հարցը։ Կառավարության նախորդ նիստում որոշվել էր համընդհանուր հայտարարագրումը երկարաձգել մինչև նոյեմբերի 1-ը։

Կառավարության հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծով առաջարկվել է փոփոխել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում եկամտային հարկի տարեկան հաշվարկների ներկայացման և եկամտային հարկի վճարման վերջնաժամկետները:

Հավելենք նաև, որ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը նախաձեռնել և կառավարության քննարկմանն է ներկայացրել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հնաձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։