Տոմետների որակի վերաբերյալ տեսանյութեր են պտտվել, որտե՞ղ են դրանք․ Ավինյանը դիմեց ենթականերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուզում եմ մի փոքր մեկնաբանություն ստանալ համացանցում տոմետների վերաբերյալ տարածված տեսանյութերի մասին՝ որտե՞ղ են դրանք, և ի՞նչ արձագանք ունենք դրանց հետ կապված»,- գործակարգավարական նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին։

Վերջինս արձագանքեց. «Մեկը տեղի է ունեցել Աջափնյակում, մյուսը՝ Շենգավիթում։ Կխնդրեմ՝ վարչական շրջանի ղեկավարները մեկնաբանեն»։ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը տեղեկացրեց, որ տեսանյութում երևացող հատվածում 2020-2021 թվականներին կատարված աշխատանքներ են եղել, ոչ թե նախորդ տարվա։
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն էլ նշեց, որ աշխատանքները դարձյալ 2020-2021 թվականին են իրականացվել, և դրանք կատարել է ոչ թե Երևանի քաղաքապետարանը, այլ անհատ շինարարը՝ անվճար։ Նրա խոսքով՝ այն աշխատանքները, որտեղ որակի հետ կապված խնդիրներ են եղել, ավարտական ակտերը երբեք չեն ստորագրել։

Տիգրան Ավինյանը հորդորեց խիստ վերահսկողություն իրականացնել նաև այն աշխատանքների վերաբերյալ, որոնք անում են տնտեսվարողները՝ իրենց միջոցներով և ոչ համայնքի բյուջեից։

«Չկա այլևս մեր և ձեր աշխատանք։ Կա աշխատանք, որն արվում է Երևան քաղաքում և մայթի վրա, ու անկախ նրանից՝ մենք ենք վճարում, թե տնտեսվարողը, որակը պետք է համապատասխանի մեր ստանդարտներին»,- նշեց Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ տվյալ տեսանյութերը տարածել էր բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։