Ավինյանը` ծառերը հատելու և դատարկ բնաբաժակները չլրացնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը ապրիլի 19-ին քաղաքային ծառատունկ էր կազմակերպել Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի կասկադային հատվածում։ Այդ հատվածում մոտ երկու շաբաթ առաջ բազմաթիվ ծառեր էին հատվել, այնինչ Երևանի քաղաքապետարանից պնդել էին, թե հատել են 23 հիվանդ, չորացած ծառեր։ Այսօր Factor TV-ն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ մի՞թե Երևանում չկան հատվածներ, որտեղ կարող են անել ծառատունկ՝ առանց առկա մեծ ծառերը հատելու։

«Այս հատվածում 23 չոր ծառ է հատվել ընդամենը։ Եղել են ծառեր, բայց ժամանակի ընթացքում այդ ծառերը կամաց-կամաց ոռոգման համակարգի բացակայության և տարբեր պատճառներով չորացել են։ Այսօր մենք տնկում ենք 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ»,- նշեց քաղաքապետը։

Մեր հարցին, թե շրջել են, օրինակ, Օակաձև զբոսայգում կամ այլ այգիներում, գույքագրել են, թե որքան հատվածներ կան, որոնք կարիք ունեն ծառատունկի, քանի որ այդտեղ էլ տարիներ առաջ են հատվել ծառեր և դրանց տեղերը դատարկ են մնացել, ինչո՞ւ դա առաջնահերթություն չէ, Ավինյանն արձագանքեց․

«Դրանք բոլորը մեզ համար առաջնահերթություն են և Ձեր մատնանշած այգում գրեթե բոլոր բնաբաժակներում արդեն իսկ տնկված են ծառեր»։

Հետաքրքրվեցինք նաև, թե հետևո՞ւմ են արդյոք իրենց տնկած ծառերը մեկ-երկու տարի հետո ի՞նչ վիճակում են` կպչում են, թե չորանում են, թե պարզապես տնկում են տնկելու համար։

«Շատ ճիշտ եք ասում՝ տնկելը մի բան է, ի սկզբանե ոռոգման համակարգ ներդնելը մեկ այլ բան է, և նախկինում բոլոր տնկված և չորացած ծառերը, որոնք իրականացվել են նաև քաղաքապետարանի որոշ նախկին պաշտոնյաների կողմից, որոնք հիմա շատ ակտիվ խոսում են էս ծրագրերի մասին, քննադատում են մեզ, հասկանում եմ, թե ինչքան ցավ են ապրում, երբ իրենց արած աշխատանքը չի ստացվել, իսկ այս աշխատանքի արդյունքում 95 տոկոս ծառերը կպնում են»,- ասաց Ավինյանը՝ չպատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր չէր խնամել, ոչ թե հատել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան